Օգոստոսին Իրաքում զոհվել է 691, վիրավորվել՝ 1016 մարդ. ՄԱԿ

Սեպտեմբերի 1-ին հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Իրաքում 2016 թվականի օգոստոսին ահաբեկիչների գործունեության հետևանքով սպանվել է 691 մարդ, վիրավորվել՝ 1016-ը, այդ թվում քաղաքացիական անձիք (473 զոհ, 813 վիրավոր):

Սպանվածներից 218-ը, վիրավորվածներից 213-ը Իրաքի անվտանգության ուժերից են: Զեկույցում նշվում է, որ զոհերի մեծ թիվը Բաղդադում է (231 զոհ, 676 վիրավոր) և Նինվեում (116 զոհ, 83 վիրավոր):

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Իրաքի Մոսուլ քաղաքում

Հուլիսին Իրաքում զոհվել էր 759 մարդ, վիրավորվել՝ 1207-ը,  իսկ հունիսին՝  662 զոհ,  1,457 վիրավոր: Ընդհանուր թվով 2016-ի ամռանը, ըստ ՄԱԿ-ի զեկույցի, 2112 մարդ է զոհվել, 3680-ը՝ վիրավորվել:

Հիշեցնենք նաև, որ Իրաքում  «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը հսկայական տարածքներ է զավթել հիմնականում 2014-ին ու շարունակում է իր ահաբեկչական գործունեությունը մինչև հիմա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *