Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ն շուտով կհանձնվի շահագործման

Ռուսաստանյան Ս-300 ԶՀՀ-ին համարժեք համարվող իրանական արտադրության «Բավար-373» զենիթահրթիռային  համալիրը  շուտով կհամալրի Իրանի ԶՈւ սպառազինությունը, և, իրանական կողմի հայտարարության համաձայն,  ռուսաստանյան Ս-400 համակարգեր գնելու անհրաժեշտություն Իրանն այլևս չի ունենա: 

Այս մասին հայտնում է իրանական «ՄԵՀՐ Նյուզ» լրատվական գորակալությունը՝ մեջբերելով Խաթամ Ալ-Անբիա օդային պաշտպանության բազայի և Իրանի ՀՕՊ ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլիին:

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Գեներալն ավելացրել է, որ անգամ մինչ Ս-300-ների գնելը Իրանին հաջողվել է պահպանել օդային տարածության անվտանգությունը՝ օգտագործելով սեփական արտադրության պաշտպանական համակարգեր՝ «Մերսադ», «Շալամչեչ», «Փայամբար-է Ազամ» և այլն: Ինչպես նաև Իրանն արտադրում է նաև «Թալաշ-2» և «Թալաշ-3» ԶՀՀ-եր: Իսկ «Նազիր» ԶՀՀ-ն արդեն շահագործվում է, ըստ այդմ՝ «Ռուսաստանից Ս-400 ԶՀՀ գնելու կարիք չի զգացվի»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանին հայտնել էր, որ Իրանը չունի Ռուսաստանից Ս-400 ԶՀՀ գնելու անհրաժեշտություն, ձեռք բերվող Ս-300-ները լիովին բավարարում են, իսկ որևէ համակարգի անհրաժեշտության դեպքում կարող է արտադրել ինքը:

Իսկ ավելի վաղ՝ օգոստոսի 21-ին, Իրանը հանրությանն էր ներկայացրել «Բավար-373» նոր զենիթահրթիռային համալիրը: Այնուամենայնիվ, չէր մանրամասնել ՀՕՊ համակարգերի մարտավարատեխնիկական բնութագիրը: Միայն հայտարարվել էր, որ համալիրի ռադարային համակարգը իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին:

Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին: Սակայն, չնայած հայտարարություններին, Իրանը դեռևս շարունակում է Ս-300-ներ գնել Ռուսաստանից:

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները

Ս-300ՊՄՈւ-2 համակարգի՝ Իրանին մատակարարված առաջին հրթիռները

One response to “Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ն շուտով կհանձնվի շահագործման

  1. Pingback: Մոսկվան ու Թեհրանը չեն քննարկում Իրանին Ս-400 ԶՀՀ-ներ մատակարարելու հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *