Նախիջևանում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է սպանվել

Նախիջևանի Շահբուզի շրջանի զորամասերից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997 թ․ ծնված Գեմբերով Վյուսալ Ռազիմ օղլուն (Qəmbərov Vüsal Razim oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

Աբդուլլաևը նշում է, որ զինծառայողը սպանվել է «թշնամու կրակոցից»։ Զինծառայողը Ադրբեջանի Շամխորի շրջանի Թաթարքենդ գյուղի բնակիչ էր։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռևս որևէ տեղեկություն չի հայտնել սպանված զինծառայողի մասին։

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 134-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով: