Իրանական ՀՕՊ-ը ամերիկյան ԱԹՍ է նկատել Իրանի օդային տարածքում

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Իրանի արևելքի հակաօդային պաշտպանության բազաներից մեկում իրանի օդային տարածքը խախտած ԱՄՆ անօդաչու թռչող սարքի պատճառով տագնապ է հայտարարվել: Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» գործակալությունը:

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Ամերիկյան RQ-4 Block 30 Global Hawk անօդաչու թռչող սարքը

Գործակալությունը նշում է, որ իրանական զինուժի նախազգուշացումներից հետո ամերիկյան հետախուզական ԱԹՍ-ն հեռացվել է Իրանի օդային տարածքից:

Նշվում է, որ ԱԹՍ-ն դուրս է եկել Աֆղանստանում ԱՄՆ ԶՈւ ռազմաբազայից և շարժվել Իրանի սահմանի ուղղությամբ այն բանից հետո, երբ Իրանը գործարկել է փոքր չափսերի թիրախների հայտնաբերման «Նազիր» համակարգը: Վերջինս, ըստ հայտարարության, ունակ է հայտնաբերել ամերիկյան արտադրության Lockheed U-2 կործանիչներ, MQ-1 Predator և RQ-4 Global Hawk ԱԹՍ-ներ՝ 800 կմ հեռավորության և շուրջ 30 կմ բարձրության վրա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *