Թուրքիայում քրդերի հետ բախումներում 2 զինծառայող է սպանվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, Թուրքիայի հարավարևելյան Շեմդինլի նահանգի Հաքքարի գավառում թուրքական զինուժի և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) բախումներում սպանվել են Թուրքիայի ԶՈւ երկու պրոֆեսիոնալ սերժանտ, ևս երեքը՝ վիրավորվել: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում. (Արխիվ)

Թուրք-քրդական բախումներ Հաքքարիում. (Արխիվ)

Շրջանում թուրքկան զինուժը շարունակում է լայնածավալ ռազմական գործողությունները: Թուրքական «Բիանեթ» անկախ լրատվական ռեսուրսը երեկ՝ օգոստոսի 28-ին, հայտնել էր, որ PKK-ն Հաքքարիում Թուրքիայի ԶՈւ ավտոշարասյան վրա է հարձակվել, սպանվել է մեկ, վիրավորվել՝ 3 զինծառայող:

Նույն աղբյուրը օգոստոսի 28-ին, նաև հայտնել էր, որ նույն՝ Իրաքին և Իրանին սահմանակից Շեմդինլի նահանգում քրդերի հետ բախումներում 2 զինծառայող է վիրավորվել, իսկ Սղերթի Թրուհ գավառում՝ 7 «գյուղական պահապան»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *