Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016

Վրաստանում կանխել են Հայաստան մտնող գազատարի պայթեցումը • Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում • Օգոստոսի 22-25-ը Ադրբեջանում անց է կացվել ՌԾՈւ զորավարժություն • Ադրբեջանում զինծառայողը սպանել է համածառայակցին • Ադրբեջանում հոսանքահարումից զինծառայող է մահացել • Սրտի կաթվածից Ադրբեջանի ԶՈւ մայոր է մահացել • Ռուսաստանը շարունակում է ավիահարվածների համար օգտագործել Իրանի ավիաբազան • Սիրիայի Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո • Թուրքիայի Ջիզրե գավառում PKK-ի գործողության հետևանքով սպանվել է 11 ոստիկան • Իրանում ռուսաստանյան ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել • Գերմանիան հնարավոր է դուրս բերի ռազմական ինքնաթիռները Թուրքիայից • Թուրքական տանկերը զինյալների հետ շարժվում են դեպի Սիրիայի Ջերաբլուս • Թուրքիայի ԶՈւ ևս 10 տանկ անցել են թուրք-սիրիական սահմանը և շարժվել դեպի Ջերաբլուս • ՌԴ Կասպյան նավատորմիղն ավարտել է խոշոր զորավարժությունը • ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները կհամալրվեն X-32 թևավոր հրթիռներով • Չինաստանը կվերապատրաստի Սիրիայի ԶՈւ ռազմաբժիշկներին • ՌԴ ԶՈւ հյուսիսկովկասյան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի • Իրանը չի զգում Ս-400 ԶՀՀ գնման անհրաժեշտություն • Միջադեպ ԱՄՆ-ի և Իրանի նավերի միջև Հորմուզի ծոցում • Սիրիայի կառավարական ուժերը գրոհել են Հալեպի հարավարևմտյան շրջանները • Սիրիայի Դարայա քաղաքը անցնում է կառավարական ուժերի վերահսկողությանը • ԻՊ-ի դեմ պայքարել՝ չի նշանակում նրա տեղը այլ ահաբեկիչների բերել. Սիրիայի ԱԳՆ • Քրդական ուժերը հայտարարել են Մանբիջից դուրս գալու մասին • Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի • Քրդերը և Սիրիայի կառավարական ուժերը հրադադար են հաստատել • Առաջին անգամ ռուս-պակիստանյան համատեղ զորավարժություն է անցկացվելու • Թուրքիայում հուլիսի 15-ից ձերբակալվել է 165 գեներալ, 6746 այլ բարձրաստիճան զինվորականներ • ՌԴ ՌՕՈւ-ն դադարեցնում է Իրանի ավիաբազայի օգտագործումը. Իրանի ԱԳՆ • Հալեպում Սիրիայի կառավարական ուժերը վերականգնում են իրենց դիրքերը • Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը • Եվս 586 գնդապետ հեռացվել է Թուրքիայի զինուժի կազմից • Մոսուլի հարավում սպանվել է ԻՊ չեչեն առանցքային առաջնորդ • ՌԴ Կասպյան նավատորմիղը և Սևծովյան նավատորմը վարժանքներ են անում • Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և քրդերի բախումները • Թուրքիան շարունակում է ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել քաղաքներից • ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են լայնամասշտաբ վարժանքներ • Թուրքիայում սկսել են քաղաքներից զորամասերի դուրսբերումը

Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում • Օգոստոսի 22-25-ը Ադրբեջանում անց է կացվել ՌԾՈւ զորավարժություն • Թուրքիան շարունակում է ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել քաղաքներից • Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

Թուրքիան ցամաքային գործողություններ է սկսել Սիրիայի տարածքում • Օգոստոսի 22-25-ը Ադրբեջանում անց է կացվել ՌԾՈւ զորավարժություն • Թուրքիան շարունակում է ԶՈւ ստորաբաժանումները դուրս բերել քաղաքներից • Իրանը ներկայացրել է սեփական արտադրության զենիթահրթիռային համալիրը

Ադրբեջան/Վրաստան

• Օգոստոսի 22-25-ը Ադրբեջանում անցկացվել է ՌԾՈւ զորավարժություն, որին ներգրավվել էր շուրջ 3000 զինծառայող, 30 ռազմանավ, կատեր, 20 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 20 միավոր հրթիռահրետանային կայանքներ։ (1, 2)

Օգոստոսի 21-ի լույս գիշերը հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Աղդամի զորամասերից մեկում համածառայակիցը սպանել է զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուին (Xəlilov Elşən İlqar oğlu): Նույն օրը նաև հայտնի է դարձել, որ նույն օրը սրտի կաթվածից մահացել է Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu): Ադրբեջանում հոսանքահարումից մահացել է արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պահպանության գնդի զինծառայող Աղալար Ալիևը (Ağalar Əliyev):

• Օգոստոսի 22-ին, Վրաստանի պետանվտանգության ծառայությունը հայտարարել է օգոստոսի 20-ին Թբիլիսիիից շուրջ 20 կմ հեռավորության վրա Ռուսաստան–Հայաստան գազատարի ահաբեկչական պայթեցման փորձի կանխման մասին, ձերբակալվել է 7 անձ:

Թուրքիա 

Օգոստոսի 26-ին, Թուրքիայի հարավարևելյան՝ Սիրիային և Իրաքին սահմանակից Ջիզրե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են գործի դրել գավառի ոստիկանատան և ոստիկանության արագ արձագանքման ուժերի շենքերի մոտ:

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր

Հուլիսի 15-16-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո մինչև օգոստոսի 20-ը ձերբակալվել են 165 գեներալ և ծովակալ, 6746 գնդապետ, միջին սպայակազմի այլ ներկայացուցիչներ, զինծառայողներ և կուսրանտներ, 4288 ոստիկանության աշխատակից, 19 նահանգապետ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Օգոստոսի 23-ին Թուրքիայում անցկացվել է հուլիսի 15-16-ի հեղաշրջման փորձից հետո Բարձրագույն ռազմական խորհրդի երկրորդ նիստը: Ներկայումս հայտնի է խորհրդի որոշումներից մեկը, համաձայն որի՝ 586 գնդապետ ուղարկվել է թոշակի:

Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ օգոստոսի 22-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրսբերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից, իսկ օգոստոսի 24-ին, Թուրքիայի զինուժը Ստամբուլի տարածքից դուրս է բերել Մալթեփեի զորամասի զրահատանկային ստորաբաժանումները: Գերմանիայի զինված ուժերը հնարավոր է դուրս բերեն Թուրքիայի «Ինջիրլիք» ռազմաբազայում տեղակայված Գերմանիայի ԶՈւ «Տորնադո» (Tornado) հետախուզական ինքնաթիռները:

Տնակերը, զրահատեխնիկան դուրս են հանվում Ստամբուլի զորամասից

Տնակերը, զրահատեխնիկան դուրս են հանվում Ստամբուլի զորամասից

Ռուսաստան/Իրան

• Օգոստոսի 22-ին, ՌԴ Կասպյան նավատորմիղի երկու նավախմբերը ավարտել են Կասպից ծովում օգոստոսի 15-ից մեկնարկած վարժանքները և վերադարձել հիմնական տեղակայման բազաներ՝ Աստրախան և Մախաչկալա:

Ռուսաստանյան Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների սպառազինությունը նախատեսվում է համալրել X-32 (Խ-32) թևավոր հրթիռներով, սակայն ժամկետներ չեն նշվում:  Արձակելուց հետո հրթիռը բարձրանում է շուրջ 40 կմ, ապա՝ ուղղվում դեպի թիրախը: Նշվում է շուրջ 1000 կմ հեռահարության մասին:

Խ-32 թևավոր հրթիռի լուսանկարը (2013)

Խ-32 թևավոր հրթիռի լուսանկարը (2013)

Օգոստոսի 25-ից ՌԴ ԶՈւ գրեթե բոլոր ստորաբաժանումներում սկսցած հանկարծակի ստուգումներին ներգրավվել են նաև հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, ռազմաբազաները, որոնք բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի: Նույն ստուգումների շրջանակում  Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն աստիճանի»:

2016թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը Պակիստանում կանցկացվի «Բարեկամություն – 2016» ռուս-պակիստանյան առաջին զորավարժությունը, որին ռուսաստանյան կողմից մասնակցելու է ՌԴ հարավային ռազմական շրջանի  70 զինծառայող:

• Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Բահրամ Ղասեմիին հայտարարել էր, որ ՌԴ ռազմաօդային ուժերը առայժմ դադարել են օգտագործել Իրանի «Համադան» ավիաբազան, սակայն ավելի ուշ  Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին հայտնել է, որ ռուսաստանյան օդուժի կողմից Սիրիայում ավիահարվածներ հասցնելու համար Իրանի Համադան քաղաքի մոտ տեղակայված ավիաբազայի օգտագործումը չի դադարեցվել:

Օգոստոսի 21-ին, Իրանում պաշտոնապես ներկայացրել են սեփական արտադրության «Բավար-373» նոր զենիթահրթիռային համալիրը (ԶՀՀ): «Բավար-373»-ը արերոդինամիկ թիրախները և բալիստիկ հրթիռները որսում է միջին և մեծ հեռավորության վրա:

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն

Իրանում ցուցադրել են սեփական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ն

Իրանը չունի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնելու անհրաժեշտություն, ձեռք բերվող Ս-300-ները լիովին բավարարում են, իսկ որևէ համակարգի անհրաժեշտության դեպքում կարող է արտադրել ինքը․ Իրանի ՊՆ։

2016-ի հուլիսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը տեխնիկական փորձաքննություն է անցկացրել, որից հետո իրանական IHSRC ընկերությանը ժամանակավորապես լիազորել է որպես Իրանի տարածքում «Մի» ուղղաթիռներին սպասարկող միակ ավիավերանորոգման կենտրոնի:

Օգոստոսի 24-ին, Հորմուզի ծոցում ամերիկյան Nitze ականակիր նավի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ կատերների միջև միջադեպ է եղել, որտեղ, ըստ ամերիկյան կողմի, իրանական կատերները, անտեսելով ամերիկյան նավի զգուշացումները, չափից շատ են մոտեցել ամերիկյան նավին, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել փոխել իր ուղղությունը:

Ամերիկյան Nitze ականակիր նավը

Ամերիկյան Nitze ականակիր նավը

Սիրիա/Իրաք

• Օգոստոսի 24-ի առավոտյան Թուրքիայի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները օդուժի աջակցությամբ Սիրիայում ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում՝ նշելով այն «Իսլամական պետությունից» ազատագրելու նպատակների մասին, այնուհետև Թուրքիայի ԶՈւ տանկերը տարբեր զինյալ խմբավորումների ուղեկցությամբ ներխուժել են Սիրիայի տարածք և շարժվեկ են դեպի Ջերաբլուս քաղաք:

Թուրքաին ռազմական գործողություններ է սկսում Ջերաբլուսում

Թուրքաին ռազմական գործողություններ է սկսում Ջերաբլուսում

Սիրիայի արտգործնախարարությունը քննադատել է ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի աջակցությամբ թուրքական զինուժի՝ Սիրիայի տարածք ներխուժումը՝ այն համարելով Սիրիայի ինքնիշխանության խախտում:

Օգոստոսի 24-ին Թուրքիայի զինված ուժերի և կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանում համատեղ ռազմական գործողությունների ընթացքում «Սիրիայի ազատ բանակը» ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Ջերաբլուս շրջանը:

Սիրիայի Ջերաբլուս շրջանի կենտրոնը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո:

Սիրիայի Ջերաբլուս շրջանի կենտրոնը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո:

Օգոստոսի 25-ի առավոտյան, Սիրիայում թուրքական զինուժի գործողությունների շրջանակում, Թուրքիայի հարավային Գազիանթեփ նահանգի Քարքամըշ գավառում տեկայված Թուրքիայի ԶՈւ ստրոբաժանումներից ևս 10 տանկ անցել են թուրք-սիրիական սահմանը և շարժվել են Սիրիայի Ջերաբլուսի շրջան:

Օգոստոսի 23-ին, Սիրիայի կառավարական ուժերի և քրդերի միջև հրադադարի պայմանավորվածության համաձայն, ռազմական գործողությունները Հասեքեում դադարեցվել են: Մինչ այդ Սիրիայի Հասեքե քաղաքում վերսկսվել էին քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և Սիրիայի կառավարական ուժերի միջև բախումները, ինչի արդյունքում, ըստ քրդական կողմի՝ YPG-ն հաստատվել էր Հասեքեին հարակից որոշ շրջաններում:

Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքներ Հասեքեյում

Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքներ Հասեքեյում

Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատները» (YPG) հայտարարում են, որ Սիրիայի Մանբիջ քաղաքը «Իսլամական պետությունից» մաքրելու գործողությունն ավարտված է, ինչի պատճառով քաղաքի ղեկավարումը հանձնել են տեղի արաբական խորհրդին և դուրս եկել:

Օգոստոսի 21-ի գիշերը, Սիրիայի կառավարական բանակի և լիբանանյան Հիզբալլահի միացյալ ուժերին հաջողվել է Հալեպի հարավարևելյան մասում ճեղքել «Ջաբհաթ Ֆաթահ ալ-Շամ» («Ալ-Նուսրա») ահաբեկչական խմբավորման պաշտպանական գծերը և զինյալներից ազատագրել ռազմական ակադեմիայի մասնաշենքերի մեծ մասը, իսկ օգոստոսի 25-ի առավոտյան, զինյալների դիրքերի գիշերային հրետակոծությունից հետո, Սիրիայի կառավարական ուժերը հարձակման են անցել Հալեպի հարավարևմտյան թաղամասերի ուղղությամբ:

Օգոստոսի 26-ին, սիրիական կառավարական ուժերը և Դամասկոսի հարևանությամբ գտնվող Դարայա քաղաքի զինյալները պայմանավորվել են զինյալների կողմից զենքերը վայր դնելու և քաղաքը կառավարական ուժերին հանձնելու մասին:

Սիրիայի կառավարական ուժերը Դարայայի մի հատվածում

Սիրիայի կառավարական ուժերը Դարայայի մի հատվածում

Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի, Պանկիսի կիրճի Ջոկոլի գյուղի բնակիչ 20-ամյա Սուլթան Գումաշվիլին:

Չինաստանի և Սիրիայի կառավարության միջև ձեռք բերված պայմանավարովածության համաձայն՝ չինացի մասնաետները կվերապատրաստեն Սիրիայի ԶՈւ ռազմաբժիշկների, ինչպես նաև կտրամադրեն որոշակի օգնություն այդ ոլորտում:

• Օգոստոսի 24-ին, Իրաքի կառավարական ուժերի հետ բախումներում  Մոսուլի հարավում՝ Ալ-Քայարահ բնակավայրում սպանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) չեչեն առաջնորդ Աբու ալ-Ֆաթհ աշ-Շիշանին:

Հայաստանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *