Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը

ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում մի քանի ամիս խաղաղապահ ծառայության շրջանակներում իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը հաջողությամբ իրականացրած զինծառայողները։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 26-ին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հերթական ստորաբաժանումը. Օգոստոս 2016 թ.

Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հերթական ստորաբաժանումը. Օգոստոս 2016 թ.

ՀՀ ԶՈւ խաղաղապահների հերթական զորախումբն առաքելության ընթացքում դրսևորել է մասնագիտական բարձր պատրաստվածություն և կարգապահություն, պատվով կատարել է առաջադրված խնդիրներն ու արժանացել վերադաս հրամանատարության բարձր գնահատանքին։

Աֆղանստանում հայկական զինված ուժերի ստորաբաժանումը Գերմանիայի զինված ուժերի ավելի խոշոր զորախմբի կազմում պաշտպանում է երկրի հյուսիսային հատվածում տեղակայված Քունդուզ և Մազարի-Շարիֆ օդանավակայաններն ու դրանց կից ռազմաբազաները, ինչպես նաև մասնակցում է տեղացի զինծառայողների մարզման ծրագրին Տալոկան քաղաքում (OMLT group)։

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանի «Վճռական աջակցություն» առաքելությունում Գերմանիայի ԶՈւ հրամանատարությամբ գործող «Հյուսիս» զորախմբի պատասխանատվության գոտին, որտեղ ծառայում են նաև ՀՀ ԶՈւ խաղաղապահ զինծառայողները

Աֆղանստանում անցկացվող «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է, հիմնական նպատակն է մարզել և վերապատրաստել Աֆղանստանի ուժային կառույցների ներկայացուցիչներին։ 2014թ․ ավարտին այն փոխարինել է ISAF առաքելությանը։

2015թ. մայիսի դրությամբ ՀՀ ԶՈւ 130 զինծառայող կա Աֆղանստանում, 32 զինծառայող` Լիբանանում, 35՝ Իրաքում: Առաքելություններին Հայաստանի մասնակցությունը նպատակ ունի ավելացնել ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումների փորձառությունը:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վարշավայում 2016 թ. հուլիսի 8-9-ին անցկացված ՆԱՏՕ-ի գագաթաժողովին հայտնել էր, որ Հայաստանը շարունակելու է մասնակցել Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը (նախագահի խոսքում նշվում է «Հաստատակամ աջակցություն»):

Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հերթական ստորաբաժանումը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *