ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները կհամալրվեն X-32 թևավոր հրթիռներով

Ռուսաստանյան Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների սպառազինությունը նախատեսվում է համալրել X-32 (Խ-32) թևավոր հրթիռներով, սակայն ժամկետներ չեն նշվում:  Արձակելուց հետո հրթիռը բարձրանում է շուրջ 40 կմ, ապա՝ ուղղվում դեպի թիրախը: Նշվում է շուրջ 1000 կմ հեռահարության մասին:

Military Russia պորտալի գլխավոր խմբագիրը նշում է, որ 40 կմ բարձրանալուց հետո հրթիռն անցնում է ուղղահայաց թռիչքի, ինչից հետո, մոտենալով թիրախին, խոցում է այն: Նախատեսված է հակառակորդի նավերի, ռադիոտեղորոշման կայանների, ինչպես նաև կամուրջների, ռազմաբազաների և մի շարք այլ խոշոր օբյեկտների ոչնչացման, վնասազերծման համար:

Հրթիռը կարող է խոցել թիրախը ենթադրաբար մինչև 1000 կմ հեռավորության վրա: Այս մասին հայտնում է «Իզվեստիա» լրատվակայքը:

Խ-32 թևավոր հրթիռի լուսանկարը (2013)

Խ-32 թևավոր հրթիռի լուսանկարը (2013)ՏուՏ

Հրթիռը համալրված է իներցիալ նավիգացիայի համակարչգով, ինչպես նաև ռադիոտեղորոշման համակարգով համալրված ինքնաուղղորդվող մարտագլխիկով, ինչի շնորհիվ, ռուսաստանյան փորձագետի կարծիքով, խոցման ճշտգրտությունը կախված չէ CPS/«ԳԼՈՆԱՍՍ» համակարգերի տվյալներից: Այսինքն՝ արբանյակների խափանման դեպքում սարքն իներցիալ կարող է գնալ թիրախի ուղղությամբ:

ՌԴ ռազմաարդյունաբարեկան համալիրում լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ Խ-32-ների փորձարկումը շուտով կավարտվի: Նոր թևավոր հրթիռը Խ-22 ընտանիքի արդիականացումներից է: Խ-32-ի ստեղծման աշխատանքները սկսել են 1990-ականների սկզբին, իսկ առաջին անգամ գործարկվել են մոտավորապես 2000-ականների կեսերին: 2013-ի ամռանը հայտնվել են առաջին լուսանկարները:

Հիշեցնենք, որ Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները Ռուսաստանը օգտագործում է նաև Սիրիայում ահաբեկիչների դիրքերին հարվածելու համար:

One response to “ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները կհամալրվեն X-32 թևավոր հրթիռներով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *