[Թարմացված] Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՌԴ ՍԶ պայմանագրային երկու զինծառայող

Օգոստոսի 25-ին, Ժամը 16:10-ի սահմանում, Արագածավան գյուղի մոտ մեքենա է կողաշրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում։ Պատահարի հետևանքով զոհվել է 38-ամյա Արտակ Պետրոսյանը, ևս մեկը՝ հետագայում մահացել է հիվանդանոցում։ Երկուսն էլ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ էին:

Թարմացում. ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Պետրոսյանը և  կապիտան Ալեքսանդր Սվիտկոն ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ էին: Կատարվում է փորձաքննություն:

Հայաստանյան News.am կայքի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով մահացած Արտակ Պետրոսյանը և վիրավորված 48-ամյա Ս. Ա. Վասիլին պայմանագրային զինծառայողներ են։

Արմավիրի բժշկական կենտրոնից լրատվակայքին հայտնել են, որ վիրավոր զինծառայողը գանգուղեղային ծանր վնասվածքով տեղափոխվել է Երեւան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *