Իրանը չի զգում Ս-400 ԶՀՀ գնման անհրաժեշտություն. Իրանի ՊՆ

Իրանը չունի Ռուսաստանից Ս-400 զենիթահրթիռային համալիրների գնելու անհրաժեշտություն, ձեռք բերվող Ս-300-ները լիովին բավարարում են, իսկ որևէ համակարգի անհրաժեշտության դեպքում կարող է արտադրել ինքը: Այս մասին հայտնում է իրանական «ՖԱՐՍ Նյուզ» լրատվական գործակալությունը՝ մեջբերելով Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանին:

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Իրանական արտադրության «Բավար-373» ԶՀՀ-ի ռադարային համակարգը

Նշենք, որ օրեր առաջ՝ օգոստոսի 21-ին, Իրանը հանրությանն է ներկայացրել սեփական արտադրության «Բավար-373» նոր զենիթահրթիռային համալիրը: Այնուամենայնիվ, չի մանրամասնում ՀՕՊ համակարգերի մարտավարատեխնիկական բնութագիրը: Միայն հայտարարվում է, որ համալիրի ռադարային համակարգը իր պարամետրերով նման է ռուսաստանյան Ս-300-ի համակարգին:

Իրանական կողմի պնդմամբ՝ մարտավարատեխնիկական բնութագրերով իրենց ստեղծած համակարգը չի զիջում ռուսաստանյան Ս-300-ին: Սակայն, չնայած հայտարարություններին, Իրանը դեռևս շարունակում է Ս-300-ներ գնել Ռուսաստանից:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը Իրանին արդեն փոխանցել է 2007-ին կնքված 800 միլիոն դոլար արժողությամբ պայմանագրով նախատեսված Ս-300 ԶՀՀ-ների խմբաքանակի կեսը:

2 responses to “Իրանը չի զգում Ս-400 ԶՀՀ գնման անհրաժեշտություն. Իրանի ՊՆ

  1. Pingback: Իրանական «Բավար-373» ԶՀՀ-ն շուտով կհանձնվի շահագործման | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը և Իրանը չեն քննարկում Իրանին Ս-400 ԶՀՀ-ներ մատակարարելու հարցը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *