Մոսուլի հարավում սպանվել է ԻՊ չեչեն առանցքային առաջնորդ

Երեկ՝ օգոստոսի 24-ին, Իրաքի կառավարական ուժերի հետ բախումներում  Մոսուլի հարավում՝ Ալ-Քայարահ բնակավայրում սպանվել է  «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման (ԻՊ) չեչեն առաջնորդ Աբու ալ-Ֆաթհ աշ-Շիշանին: Այս մասին հայտնում  է իրաքյան Al-Sumaria.tv լրատվակայքը՝ հղում անելով կառավարական անանուն աղբյուրի:

Ըստ աղբյուրի՝ ոչնչացվել են 10 մահապարտ ահաբեկիչ և 20 փոխադրամիջոց:

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում

«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության զինյալները Մոսուլում (արխիվ)

Ավելի վաղ՝ օգոստոսի 24-ին Իրաքի զինված ուժերը հայտարարել էին, որ մարտավարական նշանակություն ունեցող Ալ-Քայարահ քաղաքը ամբողջովին ազատագրված է ԻՊ-ից:  Ալ-Քայարահը Նինեվեի նահանգի խոշոր նավթային շրջաններից է, որը գտնվում է Մոսուլի հարավում: Կառավարական ուժերը գրոհել էին օգոստոսի 23-ին: Տեսանյութը՝ ստորև:

Մոսուլ քաղաքի ազատագրումն այս պահին Իրաքի կառավարական ուժերի հիմնական նպատակն է: 2014 թվականի հունիսից ԻՊ-ը վերահսկում է քաղաքը՝ Իրաքում այն համարելով իրենց մայրաքաղաքը: Սրանով է պայմանավորված Ալ-Քարայաhի առանցքային նշանակությունը:

Ավելացնենք, որ հուլիսին Իրաքում՝ Սիրիայի հետ սահմանի մոտ, սպանվել է   ԻՊ 13 հայտնի առաջնորդ, այդ թվում՝ «Իսլամական պետության» պարագլուխ Աբու Բաքր ալ-Բաղդադիի տեղակալը:

One response to “Մոսուլի հարավում սպանվել է ԻՊ չեչեն առանցքային առաջնորդ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *