Սիրիայի Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո

Օգոստոսի 24-ին Թուրքիայի զինված ուժերի և կոալիցիայի՝ Սիրիայի հյուսիսային Ջերաբլուսի շրջանում համատեղ ռազմական գործողությունների ընթացքում «Սիրիայի ազատ բանակը» ամբողջությամբ իր վերահսկողության տակ է վերցրել Ջերաբլուս շրջանը:

Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Սիրիայի Ջերաբլուս շրջանի կենտրոնը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո:

Սիրիայի Ջերաբլուս շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո:

Համաձայն աղբյուրի՝ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման մեկ զինյալ, ևս 10-ը վիրավորվել են: Թուրքիայի զինված ուժերից կորուստներ չեն եղել:

Նշենք, որ մինչև այդ թուրքական աղբյուրները հայտնում են, որ զինյալները ԻՊ-ից կարողացել են գրավել Ջերաբլուսի մի քանի բնակավայր:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ի առավոտյան թուրքական զինուժը, այդ թվում՝ տանկային ստորաբաժանումներ, ցամաքային գործողություններ են սկսել թուրք-սիրիական սահմանին՝ Հալեպից հյուսիս տեղակայված Ջերաբլուսի շրջանում: Համաձայն թուրքական ԶԼՄ-ների հայտարարությունների՝ թուրքական տանկերի հիմնական խնդիրը Թուրքիայի աջակցությամբ գործող Սիրիայի թուրքմենների և մի շարք այլ ծայրահեղական խմբավորումների, այդ թվում՝ «Ալ Կաիդայի» թև համարվող «Ահրար աշ-Շամի»՝ ԻՊ դեմ ցամաքային գործողություններին աջակցելը և Ջերաբլուսը գրավելն է:

Նշենք, որ Սիրիայի քրդական ուժերը հայտնում են, որ գործողություններն ուղղված են այդ շրջանում Թուրքիայի վերահսկողությունը սահմանելուն, ինչպես նաև Թուրքիան փորձում է քրդերին թույլ չտալ միջանցք բացել Սիրիայի հյուսիս-արևելյան և հյուսիս-արևմտյան շրջանների միջև:

Քրդական խմբավորումները վերջին շրջանում հաջողություններ են գրանցում ԻՊ դեմ պայքարում, ինչը Թուրքիային անհանգստացնում է: Թուրքական զինուժի՝ Սիրիա ներխուժումից հետո ուղիղ եթերով Թուրքիայի նախագահը և արտգործնախարարը հայտարարեցին, որ գործողություններն ըստ էության ոչ միայն «Իսլամական պետության» դեմ են, այլև՝ քրդական ուժերի: Թուրքիան ցանկանում է իր վերահսկողությունը սահմանել թուրք-սիրիական սահմանի այդ հատվածում՝ փորձելով բացառել քրդերի ձեռքն անցնելու հնարավորությունը:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկողության ներքո:

2 responses to “Սիրիայի Ջերաբլուսի շրջանը անցել է «Սիրիայի ազատ բանակ» խմբավորման վերահսկության ներքո

  1. Pingback: Թուրքիայի ԶՈւ ևս 10 տանկ անցել է թուրք-սիրիական սահմանը և շարժվել դեպի Ջերաբլուս | Ռազմ.info

  2. Pingback: Քրդական ուժերը հայտարարել են Մանբիջից դուրս գալու մասին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *