Իրանում ռուսաստանյան ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել

2016-ի հուլիսին «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը տեխնիկական փորձաքննություն է անցկացրել, որից հետո իրանական IHSRC ընկերությանը ժամանակավորապես լիազորել է որպես Իրանի տարածքում «Մի» ուղղաթիռներին սպասարկող միակ ավիավերանորոգման կենտրոնի:

Այս մասին հայտնում է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի կայքը:

Բանակցությունների ընթացքում կողմերը մշակել են նաև Իրանում քաղաքացիական նշանակության Մի-17/171 տիպի ուղղաթիռների միակ լիարժեք տեխնիկական սպասարկման և կապիտալ վերանորոգման կենտրոնի ստեղծման նախագիծ:

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ

Ռուսաստանյան Մի-8ՄՏՎ-5 բազմանպատակային բեռնատար ուղղաթիռ

Ավելի վաղ՝ 2015-ի դեկտեմբերին, հայտնի էր դարձել, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և  իրանական IHSRC ընկերությունը համաձայնագիր են ստորագրել փորձաքննության անցկացման մասին:

Մերձավոր Արևելքում IHSRC ընկերությունը իր արտադրական հնարավորություններով ուղղաթիռների տեխնիկական սպասարկման, վերանորոգման և արդիականացման խոշորագույն կենտրոններից է:

Մերձավոր և Միջին արևելքում խորհրդային և ռուսաստանյան արտադրության շարժապահեստը հաշվվում է ավելի քան 500 քաղաքացիական և ռազմական ուղղաթիռներ: Կախված ուղղաթիռների մոդիֆիկացիայից՝ սպասարկման աշխատանքները անհրաժեշտ են ամեն 100, 200, 300 և 500 ժամը մեկ, իսկ կապիտալ վերանորոգումը ամեն 1500 և 2000 ժամը մեկ:

One response to “Իրանում ռուսաստանյան ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *