Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի

Սիրիայում սպանվել է Վրաստանի քաղաքացի, Պանկիսի կիրճի Ջոկոլի գյուղի բնակիչ Սուլթան Գումաշվիլին: Այս մասին այսօր՝ օգօոստոսի 24-ին, հայտնում է վրացական «Kvira» լրատվակայքը:

20-ամյա Գումաշվիլին հոր հետ Սիրիա էր մեկնել 3 տարի առաջ, որտեղ ծայրահեղականների կողմից մասնակցել էր ռազմական գործողություններին:

Նշենք, որ Սիրիայում ռազմական գործողությունների ամբողջ ընթացքում սպանվել է Վրաստանի արդեն 20 քաղաքացի:

«Իսլամական Պետության» շարքերում կռվող Վրաստանի քաղաքացիների քանակի մասին կոնկրետ տեղեկություններ հայտնի չեն: Վրացական աղբյուրները հայտնում են, որ Սիրիայում կռվում են Պանկիսի կիրճի 50–60 բնակիչ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *