ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են լայնամասշտաբ վարժանքներ

Այսօր՝ օգոստոսի 24-ին, ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի բոլոր ստորաբաժանումներում, այդ թվում՝ Հայաստանում տեղակայված ռուսաստանյան զորախմբերում շուրջ 11 հազար զինծառայողի ներգրավմամբ հրիթռահրետանային զորքերի լայնամասշտաբ վարժանքներ են մեկնարկել: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունից ստացած տեղեկությունը:

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս. (արխիվ)<br /> Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանը կրակելիս. (արխիվ)
Նկարը՝ ՌԴ ՊՆ-ի

Մեկամսյա վարժանքներին մասնակցում են նաև Ղրիմում, Աբխազիայում, Հյուսիսային Օսեթիայում տեղակայված ՀՌՇ հրթիռահրետանային ստորաբաժանումները:

Անձնակազմից բացի վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավված է ավելի քան 2200 զինտեխնիկա, 300 միավոր հրետանային և շուրջ 200 հրթիռային կայանքներ, 400 ականանետ, շուրջ 100 հակատանկային սպառազինություն:

Զորավարժությանը մասնավորապես ներգրավվել են «Իսկանդեր-Մ» «Իսկանդեր-Մ» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրներ, «Խոստա», «Ակացիա», «Գվոզդիկա», «Մստա-Ս», «Մստա-Բ» ինքնագնաց հրետանային համալիրներ, «Գրադ», «Տոռնադո-Գ», «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և այլ հրետանային կայանքներ:

One response to “ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում մեկնարկել են լայնամասշտաբ վարժանքներ

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *