Առաջին անգամ ռուս-պակիստանյան համատեղ զորավարժություն է անցկացվելու

2016թ. սեպտեմբերի 23-ից հոկտեմբերի 10-ը Պակիստանում կանցկացվի «Բարեկամություն – 2016» ռուս-պակիստանյան առաջին զորավարժությունը, որին ռուսաստանյան կողմից մասնակցելու է ՌԴ հարավային ռազմական շրջանի  70 զինծառայող: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Զորավաժություն անցկացնելու մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 19-ին՝ Ռուսաստանի և Պակիստանի ներկայացուցիչների միջև Կարաչաևո-Չերկեսիայում անցկացված կոնֆերանսի ընթացքում:

Մարտավարական զորավարժությունը երկու կողմից ընդհանուր առմամբ մասնակցելու է ավլի քան 200 զինծառայող, այդ թվում՝ Կարաչաևո-Չերկեսիայում տեղակայված  ՌԴ ՀՌՇ լեռնային մոտոհրաձգային բրիգադի 70 զինծառայող: Վարժանքներն անցկացվելու են Պակիստանի  լեռնային պատրաստության «Ռատու» ռազմական դպրոցի բազաներում և Չերատ բնակավայրում տեղակայված  հատուկ նշանակության ստորաբաժանումների ուսումնական կենտրոնում:

 

Նշենք, որ Պակիստանը հակամարտության մեջ է Ռուսաստանի ռազմավարական գործընկեր համարվող Հնդկաստանի հետ: Այդ պատճառով, թեև Ռուսաստանը օրենսդրական մակարդակով արգելք չէր սահմանել Պակիստանին զենիք վաճառքի վրա, սակայն մինչև 2014 թ. ՌԴ-ն Պակիստանին սահմանափակ քանակով և ոչ հարձակողական նշանակության զինտեխնիկա է վաճառել: Միայն 2014-ի հունիսից ռուսաստանյան իշխանությունները հանել են Պակիստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *