Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և քրդերի բախումները

Սիրիայի Հասեքե քաղաքում վերսկսվել են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) և Սիրիայի կառավարական ուժերի միջև բախումները, ինչի արդյունքում, ըստ քրդական կողմի՝ YPG-ն հաստատվել է Հասեքեին հարակից որոշ շրջաններում:

Սիրիական բանակի ֆեյսբուքյան ոչ պաշտոնական էջը դեռ օգոստոսի 21-ին հայտնել էր, որ  ռուսաստանցի բարձրաստիճան զինվորականի միջնորդությամբ  հրադադարի  պայմանավորվածություն էր ձեռք բերվել սիրիական կառավարական ուժերի և քրդերի միջև, որը պետք է ուժի մեջ մտներ նույն օրը՝ 17:00-ից: Սակայն նշվում է նաև, որ քրդերը երեկ՝ օգոստոսի 22-ին, խախտել են հրադադարի պայմանավորվածությունը՝ փորձելով գրավել Հասեքեի հարևանությամբ  սիրիական կառավարական ուժերի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ:

Աղբյուրը նշվում է նաև, որ իրավիճակի  հետագա սրումներից խուսափելու համար հադիպում է կազմակերպվել ռուսաստանյան բարձրաստիճան զինվորականի և քրդերի հետ, սակայն արդյունքների մասին որևէ բան առայժմ չի հաղորդվում:

Քուրդ զինյալները Հասեքեում

Քուրդ զինյալները Հասեքեում

Բացի այդ, քրդական ANF News գործակալությունը օգոստոսի 22-ին հայտնել էր, որ քրդական ուժերին հաջողվել է իրենց վերահսկողության տակ վերցնել Հասեքեի համալսարանը և ցորենի պահեստները: Նշվում էր, որ մարտերը հիմնականում ընթանում են Արևմտյան Նեշվայի և Խվերանի շրջաններում:

Reuters գոծակալությունը, հղում անելով քուրդ պաշտոնիային, հայտնում է, որ քրդերը մոտ են ամբողջ Հասեքեում վերահսկողություն սահմանելուն: Քրդերի կողմից որոշ տարածքներ գրավելու մասին են վկայում նաև Twitter-ում տարածվող գրառումները: Դրանցից մեկում նշվում է, որ քրդերը կարողացել են գերի վերցնել սիրիական կառավարական ուժերի շուրջ 230 զինվորականի:

Twitter-ի օգտատերերը նաև հայտնում են, որ Հասեքեից հետո սիրիական կառավարական օդուժը ռմբակոծել է նաև Հալեպից հյուսիս-արևմուտք ընկած Աֆրինը, նշվում է նաև, որ Ասադի ուժերը ուղղաթիռից թռուցիկներ են տարածել և սպառնացել քրդերին:

Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծել են Աֆրինը

Սիրիայի կառավարական ուժերը ռմբակոծել են Աֆրինը

Հիշեցնենք, որ Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատարությունը հայտնել էր, որ 2011 թ. սկսված սիրիական պատերազմի ընթացքում կառավարական օդուժը առաջին անգամ օգոստոսի 18-ին ռմբակոծել է Հասեքեում քրդերի դիրքերը:

Իրադրությունը Հասեքեում օգոստոսի 23-ի դրությամբ: Դեղինով նշված են քրդական ուժերի  հարձակման ուղղությունները, իսկ կարմիրով պատկերված են Սիրիայի կառավարական ուժերը:

Իրադրությունը Հասեքեում օգոստոսի 23-ի դրությամբ: Դեղինով նշված են քրդական ուժերի  հարձակման ուղղությունները, իսկ կարմիրով պատկերված են Սիրիայի կառավարական ուժերը:

Սիրիայում ուժերի տեղաբաշխումը 2016 թ. օգոստոսի սկզբին

Սիրիայում ուժերի տեղաբաշխումը 2016 թ. օգոստոսի սկզբին

Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքներ Հասեքեում

Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքներ Հասեքեում

Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքներ Հասեքեում

Սիրիայի կառավարական ուժերից գրավված տարածքներ Հասեքեում

One response to “Սիրիայում շարունակվում են կառավարական ուժերի և քրդերի բախումները

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *