Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը

Այսօր՝ օգոստոսի 23-ին, Բելառուսի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարանում մեկնարկել է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը, որին մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ։Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը:

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում

Հայաստանյան խաղաղապահ զորախումբը ՀԱՊԿ-ում (արխիվ)

Զորավարժությանը ներգրավված է 500 միավոր ավիացիոն, ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա: Վարժանքները կավարտվեն օգոստոսի 27-ին:

ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը առաջին անգամ ՄԱԿ անվտանգության խորհրդի մանդատ կստանան և ճգմաժամային շրջանում կգործեն ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի հետ: Զորավարժությանը հրավիրված են ՄԱԿ-ի քարտուղարության և «Կարմիր խաչ» միջազգային կոմիտեի ներկայացուցիչներ:

Վարժանքների մտահաղացումը նախատեսում է շեղում ընդունված կաղապարներից և  մի շարք օգտակար նորամուծությունների մշակում, որոնք   համատեղ համալիր գործողությունների անցկացման ընթացքում կօգնեն անդամ երկրների խաղաղապահ զորախմբերի միջև փոխըմբռնմանը և համագործակցությունը:

Նշենք, որ «Անխախտելի եղբայրություն-2016ը» թվով վեցերորդն է, նախորդ տարի այն անցկացվել է Հայաստանում:

2 responses to “Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը

  1. Pingback: Բելառուսում շարունակվում է ՀԱՊԿ «Անքակտելի եղբայրություն-2016» զորավարժությունը | Ռազմ.info

  2. Pingback: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ «գործել են ՄԱԿ-ի մանդատով» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *