Թուրքիայում սկսել են քաղաքներից զորամասերի դուրսբերումը

Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո ընդունված որոշման համաձայն՝ երեկ՝ օգոստոսի 22-ին Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները սկսել են դուրսբերվել երկրի երկու խոշորագույն քաղաքներից՝ Անկարայից և Ստամբուլից: Այս մասին հայտնում է  թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Երեկ Ստամբուլի տարածքից դուրս են բերվել Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 1-ին բանակի 3-րդ բանակային կորպուսի 66-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի ենթակայության «Բաշբաթյա» զորանոցի զինտեխնիկան և անձնակազմը: Զորամասերի դուրսբերումը սկսել է նաև Անկարայում: Բոլոր զորամասերը Թուրքիայի երկու խոշորագույն քաղաքներից ամբողջովին պետք է դուրսբերվեն մինչև սեպտեմբերի 11-ը:

66-րդ մեխանիզացված զրահահետևակային բրիգադի հրամանատարությունը և անձնակազմը տեղակայվելու են Թեքիրդաղում: Անակարայից 28-րդ մեխանիզացված հետևակային բրիգադը տեղափոխվելու է Չանքըրը, ցամաքային զորքերի ցամաքային ավիացիայի հրամանատարությունը և անաձնակազմը՝ Սպարտա, զրահատանկային ուժերի դպրոցը և ուսումնական հրամանատարությունը՝ Շերեֆլիքոչիսարա:

Նշենք, որ Բաշբաթիայի զորանոցը 66-րդ մեխանիզացված զրահահետևակային բրիգադի 3 զորանոցներից մեկն է միայն: Մյուս երկու զորամասերը տանկային և հրետանային են, որոնք նույնպես քաղաքի տարածքից դուրս են բերվելու:

Հիշեցնենք՝ դեռևս օգոստոսի 12-ին Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել էր, որ Ստամբուլում և մայրաքաղաք Անկարայում տեղակայված զինվորական ստորաբաժանումները տեղափոխվելու են քաղաքներից դուրս:

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Թուրքիայի ԶՈւ ստորաբաժանումները դուրս են բերվում Ստամբուլի զորանոցներից

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում: