Սրտի կաթվածից Ադրբեջանի ԶՈւ մայոր է մահացել

Երեկ՝ օգոստոսի 21-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սրտի կաթվածից մահացել է Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu): Այս մասին հայտնում են Facebook  սոցիալական ցանցում ադրբեջանական օգտատերերը:

Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu).մահացել է սրտի կաթվածից

Ադրբեջանի ԶՈւ բուժծառայության մայոր Սաֆարով Ասիմ Ահմադ օղլուն (Səfərov Asim Əhməd oğlu).մահացել է սրտի կաթվածից

Մահացած զինծառայողը ծնվել էր 1980 թ. օգոստոսի 30-ին՝ Ադրբեջանի ԽՍՀ Կուբաթլուի շրջանի Դեմիրջիլեր գյուղում (Ներկայումս՝ Արցախի Քաշաթաղի շրջան):

Օգոստոսին հայտնի է դարձել 6 ոչ մարտական կորուստի մասին, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարարությունը որևէ տվյալ չի տրամադրել։ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 132-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ կորուստների մասին ավելի մանրամասն կարող եք ընթերցել այս հղումով:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *