ՌԴ Կասպյան նավատորմիղն ավարտել է խոշոր զորավարժությունը

Այսօր՝ օգոստոսի 22-ին, ՌԴ Կասպյան նավատորմիղի երկու նավախմբերը ավարտել են Կասպից ծովում օգոստոսի 15-ից մեկնարկած վարժանքները և վերադարձել հիմնական տեղակայման բազաներ՝ Աստրախան և Մախաչկալա: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ Կայսպյան նավատորմիղի վարժանքներ

ՌԴ Կայսպյան նավատորմիղի վարժանքներ

Զորավարժության ընթացքում Կասպյան տորմիղի երկու նավախմբերը կատարել են մի շարք ուսումնամարտական խնդիրեր, այդ թվում՝ պայմանական հակառակորդի նավախմբի հետ մարտական գործողությունների բեմադրում: Այդ ընթացքում ռուսաստանյան նավատորմիղը ապահովել է նավերի ՀՕՊ պաշտպանությունը և «ոչնչացրել» պայմանական հակառակորդի հրամանատարական կետը:

Նավերի անձնակազմերը անցկացրել են հրետանային կրակով վարժանքներ, ինչպես նաև՝ հրթիռների էլեկտրոնային արձակում: Զորավարժությանը օդային հարձակման իմիտացիայի համար ներգրավվել են ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի 4 բանակի 3 միավոր Սու-34 ճակատային ռմբակոծիչներ:

Վարժանքներին ներգրավվել են նավատորմիղի ավելի քան 20 նավեր և կատերներ, այդ թվում՝ «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, փոքր հրթիռային և հրետանային «Գրադ Սվիյաժսկ», «Վելիկիյ Ուստյուգ», «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» նավերը, սակրավորային, ինչպես նաև մատակարարումների համար նախատեսված նավեր:

Հիշեցնենք, որ հենց Կասպյան նավատորմիղի «Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ» , «Ուգլիչ» , «Վելիկիյ Ուստյուգ» ռազմանավերն էին 2015-ի հոկտեմբերին 26  հրթիռ արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։

2 responses to “ՌԴ Կասպյան նավատորմիղն ավարտել է խոշոր զորավարժությունը

  1. Pingback: Ադրբեջանում մեկնարկել է ՌԾՈւ զորավարժություն | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղը և Սևծովյան նավատորմը վարժանքներ են անում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *