Ադրբեջանում զինծառայողը սպանել է համածառայակցին

Այսօր՝ Օգոստոսի 21-ի լույս գիշերը հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ԶՈւ Աղդամի զորամասերից մեկում համածառայակիցը սպանել է զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուին (Xəlilov Elşən İlqar oğlu): Այս մասին հայտնում է ադրբեջանական Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուն (Xəlilov Elşən İlqar oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուն (Xəlilov Elşən İlqar oğlu)

Սպանված զինծառայողը Ադրբեջանի Գախ շրջանի Էմիրջան գյուղի բնակիչ էր։ Սպանության հանգամանքները դեռևս հայտնի չեն։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական զինծառայողի կորստի մասին որևէ տվյալ չի հայտնել։

Դատելով սոցիալական կայքէջերում զինծառայողի գրառումներից՝ նրա զորացրվելուն մնացել էր 40 օր։

Օգոստոսին հայտնի է դարձել 5 ոչ մարտական կորուստի մասին, որոնց վերաբերյալ պաշտպանության նախարարությունը որևէ տվյալ չի տրամադրել։ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 131-րդ դեպքն է, որը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուն (Xəlilov Elşən İlqar oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուն (Xəlilov Elşən İlqar oğlu)

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուն (Xəlilov Elşən İlqar oğlu)․ Նկարում՝ ձախից առաջինը

Ադրբեջանի ԶՈւ սպանված զինծառայող Խելիլով Էլշեն Իլգար օղլուն (Xəlilov Elşən İlqar oğlu)․ Նկարում՝ ձախից առաջինը

One response to “Ադրբեջանում զինծառայողը սպանել է համածառայակցին

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *