Ռուսաստանի զինուժը շուտով կստանա 100-րդ Սու-34 ռմբակոծիչը. (ֆոտո)

ՌԴ նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանը ավարտել է պաշտպանության նախարարության պատվերով 100-րդ Սու-34 ճակատային ռմբակոծիչի հավաքման և փորձարկման գործընթացը: Ինքնաթիռը մոտ ժամանակներս կհամալրի ՌԴ ՊՆ սպառազինությունը:Օգոստոսի 18-ին կազմակերպվել է 100-րդ Սու-34-ի փակ ցուցադրություն:

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը

Դեռևս օգոստոսի 16-ին «ՏԱՍՍ» գործակալությունը հայտնել էր, որ գործարանը մոտ ժամանակներս 100-րդ Սու-34 կործանիչ-ռմբակոծիչը կհանձնի ՊՆ-ին: Նշվում է, որ Սու-34-ները ժամանակի ընթացքում պետք է փոխարինեն ներկայումս ՌԴ ԶՈւ սպառազինությունում առկա Սու-24 ճակատային ռմբակոծիչներին և Սու-25 գրոհիչներին:

ՌԴ ՊՆ-ն Սու-34 բազմանպատակային կործանիչ-ռմբակոծիչներ ձեռքբերելու առաջին պայմանագիրը կնքնել է դեռևս 2008 թվականին: 2014-ին ՌԴ ԶՈւ-ն ստացել է առաջին Սու-34-ը: Ընդհանուր առմամբ նախատեսվում Ռուսաստանի զինուժը համալրել 150-200 նման ինքնաթիռներով:

Սու-34-ի ՄՏԲ-ն
• Օգտակար մարտական բեռնատարողությունը՝ մինչև 8 տոննա
• Առավելագույն արագությունը՝ 1900 կմ/ժ
• Թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 4000 կմ առանց լրալիցավորման: Լրալցավորմամբ՝ մինչև 7000 կմ
• Գործնական առաստաղը՝ 14650 մ
• Սպառազինությունը՝ 30 մմ ավիացիոն հրանոթ և ամրացման 12 կետ

Նշենք, որ Ռուսաստանը այս բազմանպատակային ռմբակոծիչները 2015-ի հոկտեմբերից օգտագործում է Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

2016 թ. օգոստոսի 16-ից ռմբակոծիչները Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների հետ տեղակայվել են Իրանի Համադան ավիաբազայում և այդտեղից են ավիահարվածներ հասցնում Սիրիայում ԻՊ դիրքերին: Ռուսաստանը ներկայումս ինքնաթիռներ է տեղակայում նաև Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, սակայն այն առայժմ չի կարողանում մեծ չափերի ռմբակոծիչներ ընդունել: Մինչ Իրանում տեղակայվելը ռմբակոծիչները Սիրիա էին հասնում ՌԴ տարածքից, իսկ գործողությունն ավարտելուց հետո՝ վերադառնում Հյուսիսային Օսեթիայի ավիաբազա:

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը

Նովոսիբիրսկում Սու-34 ռմբակոծիչներով նշում են 100-րդ Սու-34-ը

Նովոսիբիրսկում Սու-34 ռմբակոծիչներով նշում են 100-րդ Սու-34-ը

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *