ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը հրամանատարի նոր տեղակալ ունի

Ռուսաստանի նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը նշանակվել է ՀՌՇ-ի հրամանատարի տեղակալ։ 58-րդ համազորային բանակի նոր հրամանատար է նշանակվել 20-րդ համազորային բանակի նախկին հրամանատար գեներալ-մայոր Սերգեյ Կուզովլևը:

ՀՌՇ-ի հրամանատարի նորանշանակ տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը

ՀՌՇ-ի հրամանատարի նորանշանակ տեղակալ գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Անդրեյ Գուրովլևը ծնվել է 1967-ին Մոսկվայում: 2010-ին ավարտել է ՌԴ ԶՈւ ԳՇ ռազմական ակադեմիան: Սերգեյ Յուրեվիչը ծնվել է 1967-ին Մինչուրինսկում: 1990-ին ավարտել է Ռյազանի բարձրագույն օդադեսանտային հրամանատարական ուսումնարանը։

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն: 2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

2 responses to “ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը հրամանատարի նոր տեղակալ ունի

  1. Pingback: Ռուսաստանի ՊՆ-ն շուտով կստանա 100-րդ Սու-34 ռմբակոծիչը. (ֆոտո) | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *