ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը

Օգոստոսի 18-ին ՌԴ Պսկովի շրջանում շարունակվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժության ավարտին իջեցվել է դեսանտ, որը գրավել է պայմանական հակառակորդի ավիաբազան։ Դաշնակիցների ուժերն անցել են հակահարձակման։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայության կայքը։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

Օգոստոսի 16-ին սկսված զորավարժությունների վերջին հատվածին հետևել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, կառույցի միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը, ինչպես նաև ՆԱՏՕ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը։

ՀԱՊԿ, այդ թվում՝ նաև ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները եռօրյա վարժանքների ընթացքում խաղարկել են անդամ պետություններից մեկի սահմանը խախտած հակառակորդին համատեղ ուժերով հակահարված հասցնելու սցենարներ։

Կառույցի անդամ երկրների օպերատիվ զորախմբերը անցկացրել են համատեղ և առանձին վարժանքներ։ Իրականացրել են անօրինական զինված խմբավորումների, պաշտպանության կազմակերպման, հարձակում սկսելու և ծավալելու, իրենց առջև դրված խնդիրների կատարման ընթացքում մոտոհրաձգային, հրետանային, տանկային ստորաբաժանումների և բանակային ու օպերատիվ-մարտավարական ավիացիայի ներգրավմամբ։

Ավարտական փուլի հատվածներից մկում ՀԱՊԿ ուժերը բարձրախոսով «Արևմտյան Դաշինքի ուժերին» կոչ են արել վայր դնել զենքերը և հանձնվել։

Վարժանքների ընթացքում փորձարկվել է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի պաշտպանողական և հակահարձակողական մարտավարություններից մեկի իրագործումը։ Առաջ շարժվող հակառակորդի ուժերը  «ոչնչացվել են» Սու-34 ժակատային ռմբակոծիչների օղակի ավիահարվածներով, որոնց աջակցել են ԿԱ-52, Մի-28 և Մի-24 ուղղաթիռները։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի 31-րդ առանձին դեսանտագրոհային բրիգադի 300 դեսանտայինների և 6 միավոր ԲՄՊ-2 ՀՄՄ-ներ 8 միավոր Իլ-76 ինքնաթիռներով իջեցվել են վայրէջքի անթույլատրելի հատված՝ հաղթահարելով շուրջ 1500 կմ։ Նրանք գրավել են պայմանական հակառակորդի օդանավակայանը և պահել մինչև ՀԱՊԿ ստորաբաժանումների ժամանումը։

ՀԱՊԿ դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումը իջեցվում է պայմանական հակառակորդի թիկունք

ՀԱՊԿ դեսանտագրոհային բրիգադի ստորաբաժանումը իջեցվում է պայմանական հակառակորդի թիկունք

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերին կրակային աջակցություն են ցուցաբերել «Գրադ» ՀԿՌՀ-ներով,«Բուրատինո» ծանր հրանետներով։ Հետախուզական ուժերը հայտնաբերել են պայմանակն հակառակորդի առաջխաղացող ստորաբաժանումները, որոնք ոչնչացվել են հրետանային ր հրփիռային կրակով։ Հարձակման անցած տանկային ստորաբաժանումները «ոչնչացրել են» կամուրջը, Կա-52 և Մի-28 ուղղաթիռների աջակցությամբ՝ 3 կմ հեռավորության վրա տեղակայված պայմանական հակառակորդի զրահատեխնիկան։

Զորավարժությանն ընդհանուր առմամբ ներգրավվել են ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերի 1300 զինծառայող։ Ներառյալ ՌԴ ԶՈւ արևմտյան ռազմական շրջանի ուժերը՝ ընդհանուր առմամբ ներգրավվել է ավելի քան 6000 զինծառայող և 1000 միավոր զինտեխնիկա։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն-2016» զորավարժություն

2 responses to “ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման ուժերը հետ են մղել պայմանական հակառակորդի հարձակումը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետը մեկնել է Մոսկվա | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *