Ադրբեջանում զինծառայողի մահվան գործով կալանավորվել է ԶՈւ ենթասպա

Ադրրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկում հուլիսի 30-ին մահացած ԶՈւ  զինծառայող Փարվիզ Փաշաևի (Pərviz Paşayev) մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Բայրամով Ռամին Ջահանգիր օղլուն (Bayramov Ramin Cahangir oğlu): Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը՝ հղում անելով երկրի զինդատախազության մամուլի ծառայությանը:

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Փերվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu)

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Փարվիզ Փաշաօղլուն (Pərviz Paşaoğlu)

Հաղորդագրությունում նշվում է՝ զինծառայողի հոր Փաշա Փաշաևի հայտարությունից հետո, համաձայն որի՝ իր որդուն ծեծել են և նետել ջուրը, Ֆիզուլի շրջանի զինդատախազությունում հետաքննություն է սկսվել զինծառայողի մահվան կապակցությամբ: Հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ հուլիսի 30-ին զինծառայող Փարվիզ Փաշաևը, իր համածառայակցի և ենթասպա Բայրամով Ռամին Ջահանգիր օղլու հետ փորձել են հետիոտների համար նախատեսված կամուրջով անցնել Բեյլագան քաղաքի ջրանցքը, որի ժամանակ զինծառայող Փաշաևը սայթաքել է և ընկել ջուրը, ինչի արդյունքում էլ ջրահեղձ է եղել:

Հուլիսի 31-ին Ֆիզուլի շրջանի զինդատախազությունում հարուցվել է քրեական գործ: Օգոստոսի 2-ին զինծառայողի մահվան գործով մեղավոր է ճանաչվել Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Բայրամով Ռամին Ջահանգիր օղլուն, ում դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 342 հոդվածի 2-րդ մասով՝ հրամանատարի կամ պատասխանատու անձի անփույթ վերաբերմունք, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանք՝ 3 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին, ադրբեջանական բաց, ոչ պաշտոնական աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Ռազմ.ինֆո-ին հայտնի է դարձել, որ Բեյլագանի զորամասերից մեկում ջրահեղձ է եղել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1997-ին ծնված Փարվիզ Փաշաևը: Ադրբեջանի ՊՆ չէր հայտնել ոչ մարտական կորստի մասին:

One response to “Ադրբեջանում զինծառայողի մահվան գործով կալանավորվել է ԶՈւ ենթասպա

  1. Pingback: Ադրբեջանական զինուժի կորուստները 2016-ի օգոստոսին. Razm.info | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *