ՊԲ-ում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

Օգոստոսի 16-ին Արցախի պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 17-ին, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

Պաշտպանության բանակում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը:

ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանը մասնակցել է արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում ամառային ուսումնական փուլի մեկնարկին նվիրված միջոցառումներին և շնորհավորել է զորամասի անձնակազմին, կարևորել նոր գիտելիքների ու հմտությունների ձեռք բերումը:

Այնուհետև Լևոն Մնացականյանը զորամասի հրամանատարի ուղեկցությամբ հետևել է մեկնարկած մարտավարաշարային պարապմունքների ընթացքին և  դրանք ճիշտ կազմակերպելու, ինչպես նաև նկատված թերացումներն ու բացթողումները վերացնելու նպատակով տվել է կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ՝ մասնավորապես ուշադրություն դարձնելով մարտական հերթապահության իրականացման հետ կապված հարցերին:

One response to “ՊԲ-ում մեկնարկել է 2016թ. բանակային ուսումնական տարվա երկրորդ կիսամյակը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *