Իրանից բարձրացած ՌԴ ռմբակոծիչները հարվածել են Դեր Զորում ԻՊ դիրքերին

Այսօր՝ օգոստոսի 17-ին, Իրանի Համադան քաղաքի ավիաբազայում տեղակայված ՌԴ ՌՕՈւ Սու-34 ճակատային ռմբակոծիչները խմբային ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ռմբակոծիչները կրել են առավելագույն քանակի (8 տոննա) բեկորա-ֆուգասային արկեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: 

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Սու-34 ճակատային ռմբակոծիչների եռյակ. ՌԴ ԶՈւ

Ավիահարվածների արդյունքում ոչնչացվել են ԻՊ 150 զինյալ, որոնց թվում եղել են նաև օտարեկրյա վարձկաններ, հրամանատարական 2 կայան և զինյալների պատրաստության խոշոր ճամբարներ:

Ավիահարվածներ հասցնելու ժամանակ Սու-34 ռմբակոծիչների օդային քողարկումն իրականացրել են Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում տեղակայված Սու-35Ս բազմանպատակային կործանիչները:

Հիշեցնենք՝ երեկ՝ օգոստոսի 16-ին հայտնի էր դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար և Սու-34 ճակատային ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Նույն օրը ՌԴ ՌՕՈւ  ռմբակոծիչները, դուրս գալով Իրանի Համադան ավիաբազայից, խմբային ավիահարված են հասցրել Սիրայի Դեր Զոր, Հալեպ և Իդլիբ քաղաքներում «Իսլամական պետության» և «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին:

Նշենք նաև, որ  ավիահարվածները կրում են պարբերական բնույթ, ավելի վաղ՝ օգոստոսի 14-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել էին Սիրիայի Դեր Զոր քաղաքի, իսկ օգոստոսի 8-ին՝ Պալմիրա քաղաքի  ԻՊ օբյեկտներին: Իսկ 2016-ի հուլիսին ռմբակոծիչները գործի էին դրվել 3 անգամ . hուլիսի 12-ին, 14-ին և 21ին:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

3 responses to “Իրանից բարձրացած ՌԴ ռմբակոծիչները հարվածել են Դեր Զորում ԻՊ դիրքերին

  1. Pingback: ՌԴ ՌՕՈւ-ն դադարեցնում է Իրանի ավիաբազայի օգտագործումը. Իրանի ԱԳՆ | Ռազմ.info

  2. Pingback: Սիրիայում սպանվել է իրանցի գեներալ | Ռազմ.info

  3. Pingback: Սիրիական պատերազմում Իրանի կողմից կռվող 1000-ից ավել մարտիկ է զոհվել | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *