ԵԱՀԿ դիտարկում ադրբեջանական Աղստաֆայի շրջանի ուղղությամբ

Այսօր` օգոստոսի 17-ին, Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ հերթական ճեպազրույցն է եղել, որն անցկացրել է ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Կարեն Ադամյանը: Ներկա են եղել ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համապատասխան ներկայացուցիչները, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկը, նրա դաշտային օգնականը: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքը։

Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույց է հրավիրվել

Տավուշի մարզպետարանում ԵԱՀԿ ներկայացուցիչների մասնակցությամբ ճեպազրույց է հրավիրվել

Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը:

Կողմերն անդրադարձել են նաև սահմանամերձ համայնքներում բերքահավաքի անվտանգ կազմակերպման խնդիրներին: Ճեպազրույցից հետո ԵԱՀԿ-ն մշտադիտարկում է արել ադրբեջանական Աղստաֆայի շրջանի ուղղությամբ:

Նույն օրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Աղստաֆայի շրջանի Թաթլի գյուղի ուղղությամբ դիտարկումն անցել է առանց միջադեպերի:

One response to “ԵԱՀԿ դիտարկում ադրբեջանական Աղստաֆայի շրջանի ուղղությամբ

  1. Pingback: ԵԱՀԿ ներկայացուցիչները դիտարկում են անցկացրել Օմարի լեռնանցքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *