Թուրքիան փորձում է լրացնել ռազմական օդաչուների առաջացած պակասը

Թուրքիայում շարունակվող արտակարգ իրավիճակի պայմաններում որոշում է ընդունվել ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմաօդային ուժերում օդաչուների պակասի պատճառով ՌՕՈւ շարքերը հետ ընդունել այն օդաչուներին, որոնք նախկինում հեռացվել են, կամ դադարեցվել է նրանց հետ պայմանագիրը: Հրամանագիրը հրապարակվել է Թուրքիայի պաշտոնական տեղեկատուում՝ հայտնում է պետական «Անադոլու» գործակալությունը:

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

F-16 կործանիչ. Թուրքիայի ՌՕՈւ

Եթե օդաչուները կարողանան անցնել սահմանված նորմատիվները, ապա պաշտպանության նախարարի հրամանով կրկին սպայի կոչում կստանան և կվերադառնան ռազմաօդային ուժերի շարքերը:  Օդաչուների համար կազմակերպվելու են պիլոտաժի մարզումներ, որը հաջողությամբ հաղթահարածները 15 տարով պարտադիր սպայական ծառայության պայմանագիր կկնքեն:

Թուրքիայի ռազմաօդային ուժերում ծառայության անցնելու համար կարող են դիմել նաև ռազմաուսումնական հաստատությունում առնվազն 4-ամյա կրթություն անցածները, որոնք ժամանակին հեռացվել են ԶՈւ շարքերից: Քննությունները հաջողությամբ հաղթահարելու դեպքում օդաչուները չաշխատած տարիների համար նաև փոխհատուցում կստանան:

Սակայն, նրանք, ովքեր անհաջող կհանձնեն քննությունները, աշխատանքի անցնելու համար կունենա 3 տարի դիմելու ժամանակ, չաշխատած տարիների համար փոխհատուցում չեն ստանա: Բացի այս, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը և զինուժը հեշտացնում են նաև ռազմաօդային ուժերի ինստիտուտ ընդունվելու կանոնները, կարող են այլ ինստիտուտներից չափանիշներին համապատասխանող ուսանողների բերել օդաչուական դասերի:

Այսօր ուժի մեջ մտած մեկ այլ որոշմամբ՝ հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցած, դատական գործընթացով անցնող զինվորականները, ուժայինները, պաշտոնյաները իրավունք չունեն այլևս հետ վերադառնալ պետական կառույցներ:

Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձ է կատարվել, ինչից հետո ձերբակալվել են Թուրքիայի զինված ուժերի բազմաթիվ զինծառայողներ: Հեղաշրջման փորձին մասնակցելու, այն ղեկավարելու մեղադրանքով հուլիսի 22-ի դրությամբ կալանավորվել է Թուրքիայի ԶՈւ 119 գեներալ և ծովակալ, այդ թվում նաև Աքընջըի 4-րդ ավիաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Հաքան Էվրիմը:

Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ տեղեկություն կարող եք ստանալ հետևյալ հոդվածներում:

One response to “Թուրքիան փորձում է լրացնել ռազմական օդաչուների առաջացած պակասը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *