Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայողի մասին․ Razm.info

Օգոստոսի 11-12-ին Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն պարզել է Նախիջևանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով դիզելային վառելիքի բաքի մեջ ընկելու հետևանքով մահացած մեկ զինծառայողի՝ Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուի (Şahsuvarov Əmrah Musa oğlu) մասին։

Ավելի ուշ՝ օգոստոսի 15-ին զինծառայողի մահվան լուրը սեփական աղբյուրների միջոցով հաստատել է նաև ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հեբիբ Աբդուլլաևը։

 Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu)

Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu)

Զինծառայողը ծնվել էր 1997 թվականին՝ Նախիջևանի Շարուրի շրջանի Խանլըգլար գյուղում։ Զորակոչվել էր շուրջ մեկ տարի առաջ, որոշ ժամանակ ծառայել Օրդուբադի զորամասում, սակայն ծառայության վերջին վայրը, որտեղ էլ գրանցվել է միջադպը, դեռևս հայտնի չէ։ Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները դեռևս որևէ տեղեկություն չեն տարածել մահացած զինծառայողի վերաբերյալ։

Սոցցանցային գրառման միջոցով զինծառայողի մահվան լուրը հաստատել էին նաև վերջինիս հորեղբորորդին և հորաքրոջ որդին։ Թեև Շահսւովարովի մահվան մասին առաջին անգամ խոսում են օգոստոսի 11-ին, սակայն մահվան ստւյգ օրը դեռևս հայտնի չէ։

2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 129-րդ դեպքն է, որ ը կարողացել է արձանագրել Ռազմինֆոն։

Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu)

Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu)

Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu)

Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուն (Şahsuvarov Əmrah Musa oğlu)

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *