ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է սկսել Կասպից ծովում

Այսօր՝ օգոստոսի 15-ին, ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը, հրթիռային, հրետանային և փոքր հրթիռային նավերի մասնակցությամբ, ստուգարքային վարժանքներ է սկսել, որին ներգրավված է նաև հարավային ռազմական շրջանի ավիացիան:  Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Դաղստան հրթիռային ռազմանավը

ՌԴ ՌԾՈւ-ի «Դաղստան» հրթիռային նավը

Նավերն արդեն դուրս են եկել Աստրախանում գտնվող «Զատոն Զոլոտոյ» բազայից և սկսել ստուգարքային վարժանքները  Կասպից ծովի ջրային տարածքներում: Զորավարժության փուլերից մեկում բեմադրվելու է ծովային մարտ պայմանական հակառակորդի նավերի հետ, որին կներգրավվի նաև ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ավիացիան:

Բացի այդ, ՌԴ ԶՈւ նավերի անձնակազմները տարբեր տիպի հրթիռային և հրետանային հարվածներ են հասցնելու ծովային, ցամաքային և օդային թիրախներին:

Ընդհանուր առմամբ վարժություններին ներգրավված են նավատորմիղի ավելի քան 20 նավեր և կատերներ, այդ թվում՝ «Թաթարստան» և «Դաղստան» հրթիռային նավերը, փոքր հրթիռային և հրետանային «Գրադ Սվիյաժսկ», «Վելիկիյ Ուստյուգ», «Վոլգոդոնսկ» և «Մախաչկալա» նավերը, սակրավորային, ինչպես նաև մատակարարումների համար նախատեսված նավեր:

Հիշեցնենք՝ օգոստոսի սկզբին հայտնի էր դարձել, որ օգոստոսի 15–20-ը Կասպյան նավատորմիղի նավերը հրթիռահրետանային ուժերի ներգրավմամբ կրակային զորավարժություն են անցկացնելու Կասպից ծովի հարավարևմտյան շրջանում:

Հիշեցնենք, որ հենց Կասպյան նավատորմիղի «Դաղստան», «Գրադ Սվիյաժսկ» , «Ուգլիչ» , «Վելիկիյ Ուստյուգ» ռազմանավերն էին 2015-ի հոկտեմբերին 26  հրթիռ արձակել Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ 11 թիրախի ուղղությամբ։

2 responses to “ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է սկսել Կասպից ծովում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: ՌԴ Կասպյան նավատորմիղն ավարտել է խոշոր զորավարժությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *