Ղրիմին տրամադրվել է առաջին Ս-400 ՀՕՊ համակարգը

Օգոստոսի 12-ին ՌԴ ԶՈւ՝ Ղրիմում տեղակայված 4-րդ զենիթահրթիռային գունդը ստացել է Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգ: Ղրիմում տեղակայվելուց առաջ համակարգը փորձարկում է անցել: Այս մասին օգոստոսի 12-ին հայտնել է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ փոխանցելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմակն շրջանից ստացած տեղեկությունը:

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Մինչ ՀՕՊ համակարգը ստանալը զենիթահրթիռային համալիրի մարտական հաշվարկը պատրաստության փուլ է անցել Լենինգրադյան շրջանի ուսումնական կենտրոնում: Համակարգն արդեն ուսումնական կրակով վարժանքների է ներգրավվել և փորձարկվել Աստրախանի շրջանի «Կապուստին Յար» զորավարժարանում:

Ղրիմում տեղակայվելուց և գնդի սպառազինությանը հանձնելուց հետո ԶՀՀ ստորաբաժանումը Ս-400-ի ներգրավմամբ կմասնակցի 2016-ի սեպտեմբերին Հարավային և Հյուսիսային Կովկասներում ու Ղրիմի դաշնային շրջանում անցկացվելիք «Կովկաս-2016» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարությանը։

Նշենք, որ վերջերս Ղրիմում խիստ լարվել էին ռուսաստանյան և ուկրաինական ուժերի հարաբերությունները՝ ուղեկցվելով փոխհրաձգություններով, Ղրիմ դիվերսիոն ներթափանցման փորձերով, որոնց հետևանքով սպանվել էր ՌԴ ԶՈւ մեկ զինծառայող, ԱԴԾ մեկ աշխատակից:

Սակայն օգոստոսին Ս-400 համակարգեր Ղրիմում տեղակայելու մասին ռուսաստանյան կողմը հայտնել էր դեռևս 2016-ի հուլիսի կեսերին:

Հավելենք, որ հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

One response to “Ղրիմին տրամադրվել է առաջին Ս-400 ՀՕՊ համակարգը

  1. Pingback: Ս-400 համակարգը Ղրիմում անցել է մարտական հերթապահության | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *