Ադրբեջանական բանակը կորուստ ունի․ ՊՆ-ն լռում է

Այսօր՝ օգոստոսի 12-ին,  նախնական տեղեկություններով, ինքնասպան է եղել Ադրբեջանի ԶՈւ Թարթառի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, Աղաև Հաֆիզ Ասիֆ օղլուն (Ağayev Hafiz Asif oğlu): Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին որևէ տվյալ չի հայտնել:

Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին հայտնել է ադրբեջանական ընդդիմադիր Meydan.tv լրատվակայքի համակարգող Հաբիբ Աբդուլլաևը:

Զինծառայողը Ադրբեջանի Լերիկ շրջանի Շինգեդուլան (Şingədulan) գյուղից էր։

Նշենք, որ 2016 թ. սա Ադրբեջանի զինված ուժերում և պաշտպանական համակարգի այլ կառույցներում տեղ գտած և հայտնի դարձած մահացու ելքով 128-րդ դեպքն է, որն արձանագրել է Ռազմինֆոն։ Սակայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրները թաքցնում են կորուստները։

One response to “Ադրբեջանական բանակը կորուստ ունի․ ՊՆ-ն լռում է

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 6-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *