Ուկրաինայի ԶՈւ-ն Ղրիմի և Դոնբասի սահմանին մարտական պատրաստության է բերվում

Երեկ՝ օգոստոսի 11-ին, Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն խորհրդակցություն է անցկացրել երկրի ԱԳՆ և  ուժային գերատեսչությունների  ղեկավարների հետ՝ հրահանգելով Դոնբասի և Ղրիմի ստորաբաժանումները բերել ուժեղացված մարտական պատրաստության աստիճանի:

Խորհրդակցությունից  հետո նախագահը այս մասին հայտնել է Twitter-ի իր էջում ՝ մանրամասնելով, որ հրահանգել է ուժեղացված մարտական պատրաստության աստիճանի բերել Դոնբասի շփման գծի ողջ երկայնքով և Ղրիմին սահմանակից շրջաններում տեղակայված բոլոր ստորաբաժանումները:

Խորհրդակցություն ԱԳՆ և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ

Խորհրդակցություն ԱԳՆ և ուժային գերատեսչությունների ղեկավարների հետ

Արդեն այսօր՝ օգոստոսի 12-ին, Ուկրաինայի ՊՆ հետախուզության գլխավոր վարչությունը իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ռուսաստանը շփման գծի ողջ երկայնքով ուժեր է կուտակում և պատրաստվում է հարձակման:

Հիշեցնենք, որ  օգոստոսի 7-ին և 8-ին Ուկրաինայի հատուկ ծառայությունները Ղրիմի տարածք դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ են կատարել, որի հետևանքով զոհվել էին Ռուսաստանի ԱԴԾ մեկ աշխատակից և ՌԴ ԶՈւ զինծառայող: Դիվերսանտների հետնահանջի ընթացքում ուկրաինական զրահամեքենաներն ապահովել էին կրակային աջակցությունը:

Դիվերսիոն խմբի ձերբակալված անդամները խոսել էին նաև իրենց մտադրությունների մասին՝ նշելով, որ իրենց թիրախը Ղրիմում տուրիստական բիզնեսն էր: Ավելացնենք, որ գործողությունների հետևանքով նաև վիրավորվել էր ՌԴ ԶՈւ 10 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *