ԱՊՀ երկրները հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանում կստեղծեն

Օգոստոսի 9-ից 12-ը ՌԴ Վոլժսկի քաղաքում անցկացվող ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստի ընթացքում կողմերը հավանություն են տվել ԱՊՀ երկրների ԶՈւ հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման կազմավորմանը:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Նիստին մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների ինժեներական զորքերի պետերը, այդ թվում՝ ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը:

ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին

ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ-վարչության պետ, գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանը ԱՊՀ անդամ պետությունների ինժեներական ապահովման հարցերով համադրման կոմիտեի հերթական նիստին

Նիստի ընթացքում կողմերը քննարկել են նաև երկրների զինված ուժերի ինժեներական ապահովման ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր: Մասնավորապես կոմիտեի անդամներն անդրադարձել են ականազերծման  և ինժեներական զորքերի կադրերի պատրաստման ոլորտում երկրների բազային կազմակերպությունների գործունեության հարցը:

Նիստի արդյունքում կոմիտեի անդամները ամփոփել են 2015 թ. Համագործակցության անդամ երկրների ԶՈւ ինժեներական զորքերի համատեղ հավաքները և որոշում կայացրել 2017-ին հերթական նիստն անցկացնելու վերաբերյալ:

Ավելացնենք, որ 2016-ի հունիսի 7-ին ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները որոշում էին կայացրել Ռուսաստանի ԶՈւ հակաականային գործողությունների միջազգային կենտրոնում ԱՊՀ երկրների զինված ուժերի համար վերապատրաստել ականազերծման մասնագետներ:

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ կայքը օգոստոսի 9-ին հայտնել էր, որ գեներալ-մայոր Իշխան Մաթևոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մեկնել է կոմիտեի նիստին: Իշխան Մաթևոսյանը Ռուսաստան այցի շրջանակներում կմասնակցի նաև հայ-ռուսական երկկողմ համագործակցության պլանով նախատեսված հանդիպմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *