Տանկային բիաթլոնի առաջին փուլի արդյունքները. աղյուսակ

Տանկային բիաթլոնի առաջին փուլում՝ անհատական մրցույթում, երեք անձնակազմերի արդյունքների հանրագումարով Հայաստանը գրավել է 6-րդ տեղը և դուրս է եկել կիսաեզրափակիչ, որտեղ այսօր՝ օգոստոսի 9-ին, մրցում է Ագոլայի, Ղրղզստանի և Չինաստանի հավաքականների հետ:

Բոլոր ելույթների ավարտից հետո ամփոփվել են բոլոր անձնակազմերի արդյունքները անձնակազմերին տրվել են համապատասխան միավորներ՝ ըստ անձնակազմերի ընդհանուր հաշվարկում զբաղեցրած տեղերի: Երկրների երեքական անձնակազմերի միավորները գումարվել են, ինչով կազմվել է երկրների մրցաշարային աղյուսակը:

ՀՀ ԶՈւ տանկիստների 3-րդ անձնակազմը «Տանկային բիաթլոն - 2016» մրցույթում

ՀՀ ԶՈւ տանկիստների 3-րդ անձնակազմը «Տանկային բիաթլոն ” 2016» մրցույթում

Հայաստանից ավելի հաջող են հանդես եկել և 1-5-րդ տեղերը զբաղեցրել են Չինաստանը, Ռուսաստանը, Ղազախստանը, Հնդկաստանը և Բելառուսը: Ադրբեջանի հավաքականը ընդհանուր հաշվարկում զիջել է Հայաստանի հավաքականին և զբաղեցրել 7-րդ հորիզոնականը:  Առաջին փուլից հետո երկրների մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի մրցաշարային աղյուսակը
Տեղը Երկիր Անձնակազմ Տեղը
Անձնակազմ Երկիր
1․ Չինաստան առաջին 9 12
երկրորդ 1
երրորդ 1
2․ Ռուսաստան առաջին 7 14
երկրորդ 4
երրորդ 3
3․ Ղազախստան առաջին 16 27
երկրորդ 6
երրորդ 5
4․ Հնդկաստան առաջին 13 32
երկրորդ 8
երրորդ 11
5․ Բելառուս առաջին 18 47
երկրորդ 17
երրորդ 12
6․ Հայաստան առաջին 19 54
երկրորդ 20
երրորդ 15
7․ Ադրբեջան առաջին 22 57
երկրորդ 25
երրորդ 10
8․ Սերբիա առաջին 33 68
երկրորդ 21
երրորդ 14
9․ Մոնղոլիա առաջին 10 79
երկրորդ 19
երրորդ 8
10․ Ղրղզստան առաջին 36 86
երկրորդ 24
երրորդ 26
11․ Իրան առաջին 32 102
երկրորդ 42
երրորդ 28
12․ Անգոլա առաջին 41 110
երկրորդ 38
երրորդ 31
13․ Քուվեյթ առաջին 34 110
երկրորդ 39
երրորդ 37
Տանկային բիաթլոնի անհատական մրցույթի մրցաշարային աղյուսակը
Տեղը Երկիր Անձնակազմ Բալեր
Անձնակազմ Երկիր
14. Տաջիկստան առաջին 30 124
երկրորդ 50
երրորդ 44
15․ Վենեսուելա առաջին 35 128
երկրորդ 45
երրորդ 48
16․ Նիկարագուա առաջին 49 147
երկրորդ 47
երրորդ 51
17. Զիմբաբվե առաջին 52 159
երկրորդ 54
երրորդ 53

Անհատական մրցույթի՝ անձնակազմերի հաշվարկում Հայաստանի անձնակազմերը գրավել են 15-րդ, 19-րդ և 20-րդ տեղերը: Իսկ աղյուսակը գլխավորել են Չինաստանի երկրորդ և երրորդ, Ռուսաստանի երրորդ անձնակազմերը:

Ինչպես արդեն նշել ենք, Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 երկրների հավաքականներ, այդ թվում՝ ՀՀ Զու տանկիստները:

3 responses to “Տանկային բիաթլոնի առաջին փուլի արդյունքները. աղյուսակ

  1. Pingback: Հայ տանկիստները ավարտել են իրենց ելույթը «Տանկային բիաթլոնի» երկրորդ փուլում | Ռազմ.info

  2. Pingback: «Տանկային բիաթլոն-2016». Հայաստանը չի անցել եզրափակիչ | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 7-13 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *