Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

Հուլիսի 30-ից օգոստոսի 7-ը մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում անցկացված «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի առաջին փուլի արդյունքներով կիսաեզրափակիչ են անցել 12 երկրների հավաքականներ, այդ թվում՝ ՀՀ Զու տանկիստները: Այս մասին երեկ՝ օգոստոսի 7-ին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

ՀՀ ԶՈՒ տանկիստները «տանկային բիաթլոն-2016» ում

ՀՀ ԶՈՒ տանկիստները «տանկային բիաթլոն-2016» ում

«Տանկային բիաթլոնի» կիսաեզրափակիչները կանցկացվեն օգոստոսի 9–11-ին, իսկ եզրափակիչը՝ օգոստոսի 13-ին: Կիսաեզրափակչի երեք օրերում կմրցեն 4-ական հավաքականներ: Հայաստանի հավաքականը մրցման է դուրս գալու օգոստոսի 9-ին:

Կիսաեզրափակչի մրցելույթները աղյուսակով ունեն հետևյալ տեսքը՝

Մրցուղիներ 09.08.2016 10.08.2016 11.08.2016
1-ին Անգոլա Ղազախստան Ադրբեջան
2-րդ Հայաստան Բելառուս Սերբիա
3-րդ Ղրղզստան Իրան Ռուսաստան
4-րդ Չինաստան Մոնղոլիա Հնդկաստան

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին «Տանկային բիաթլոն-2016» միջազգային մրցույթի շրջանակում «Անհատական մրցավազքի» երրորդ փուլում Հայաստանի 3-րդ անձնակազմը զբաղեցրել էր 3-րդ հորիզոնականը և բոլոր մրցափուլերի արդյունքներով Հայաստանի հավաքականն անցել էր մրցույթի կիսաեզրափակիչ:

Մրցման ժամանակ հայկական զինված ուժերի լավագույն տանկիստները մրցելու են կապույտ տանկերով, ինչը որոշվել է մրցույթի վիճակահանության արդյունքով: Լավագույն արդյունքները գրանցած 4 երկրների պայքարը կշարունակվի օգոստոսի 13-ին՝ եզրափակչում, որտեղ էլ կպարզվի հաղթող երկիրը:

One response to “Հայտնի են տանկային բիաթլոնի կիսաեզրափակչի բոլոր մասնակիցները

  1. Pingback: Տանկային բիաթլոնի առաջին փուլի արդյունքները. աղյուսակ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *