Ավտովթարի հետևանքով ՀՀ ԶՈւ զինծառայող է մահացել

Նախնական տվյալներով՝ օգոստոսի 5-ին՝ ժամը 11։15-ի սահմաններում, ճանապարհի ոլորանների հատվածում դուրս է եկել  երթևեկելի հատվածից և վթարի ենթարկվել ՀՀ ԶՈւ «ԳԱԶ 33081» մակնիշի ավտոմեքենան։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է մեքենայի թափքում գտնվող, N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Դավիթ Աշոտի Սաֆարյանը։

ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայողի մահվան պատճառ հանդիսացած մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելու դեպքի առթիվ։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ վթարի պատճառները պարզելու ուղղությամբ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *