Պաշտպանության բանակում անցկացվել են հրամանատարական հավաքներ

Օգոստոսի 2-5-ը Արցախի ՊԲ բանակի կենտրոնական ենթակայության բրիգադներից մեկի հիմքի վրա անցկացվել են հրամանատարական հավաքներ՝ բանակի միավորումների ու զորամասերի հրետանու և շտաբի պետերի մասնակցությամբ: Այս մասին հայտնում է Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:

Պաշտպանության բանակում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Պաշտպանության բանակում հրամանատարական հավաքներ են անցկացվել

Հավաքների ընթացքում առավել մեծ ուշադրություն է դարձվել դաշտային պայմաններում իրականացվող պարապմունքներին: Հավաքների մասնակիցները ծանոթացել են ոլորտի բոլոր նորարարություններին, ձեռք են բերել փորձ ու գիտելիքներ՝ զորքերում իրենց ամենօրյա գործունեությունն առավել բարձր մակարդակով իրականացնելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *