Ադրբեջանի «Արազ» ռազմարդյունաբերական գործարանի տեղը, արտադրական հնարավորությունները

Հուլիսի 26-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերական «Արազ» գործարանում պայթյուն էր եղել, ինչի հետևանքով մահացել էր 2 աշխատակից: Բաց աղբյուրների հետազոտության արդյունքում Ռազմինֆոն պարզել է գործարանի տեղը, ինչպես նաև գործառույթները, արտադրական հնարավորությունները:

«Արազ» գործարանը հիմնադրվել է 1980-ին՝ որպես Լենինգրադյան «Հեռավոր Կապ» ընկերության Ալի Բայրամլի  մասնաճյուղ, զբաղվել հեռահաղորդակցման միջոցների արտադրությամբ:  1991-ին «Հեռավոր Կապ»-ի Ալի Բայրամլիի մասնաճյուղի հիմքի վրա այն դարձել է Ալի Բայրամլիի «Արազ» գործարան և անցել է Բաքվի «Ուլդուզ»  գիտարտադրական ընկրության ենթակայության տակ, 1995-2006-ը գործել է անկախ:

2006-ին գործարանը դրվել է Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության ենթակայության տակ և վերածվել ռազմարդյունաբերական ընկերության: 2013-ի հուլիսի 1-ին «Արազ» գործարանում բացվել է անպիտան զինամթերքի ուտիլիզացիայի կենտրոն:

Բացի ուտիլիզացիայի կենտրոնից, գործարանում արտադրում են նաև տարբեր տրամաչափի արկեր,ականներ ևն: Պայթյունը եղել էր զինամթերքի ուտիլիզացիայի հետևանքով: 2013-ին ուտիլիզացիայի կենտրոնի բացման ժամանակ երկրի նախագահ Իլհամ Ալիևին հայտնել էին, որ մեկ տարվա աշխատանքային ռեժիմի ընթացքում գործարանը կարող է արտադրել  20 հազար 60 միլիմետրանոց և 40 հազար 82 և 120  միլիմետրոնց ականանետային արկեր:

Նշեն նաև, որ մեկ տարի առաջ՝ հուլիսի 6-ին, պայթյուն էր եղել Ադրբեջանի նույն Շիրվան քաղաքի մեկ այլ զինագործարանի վառոդի արտադրության տեղամասում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *