ԱԱԾ քննչական վարչությունը նոր պետ ունի

Այսօր՝ օգոստոսի 4-ին, պաշտոնից ազատվել է ԱԱԾ քննչական վարչության պետ Մնացական Մարուքյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինել է Միքայել Համբարձումյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալի պաշտոնը: Այս մասին Արմենպրեսին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը. Նկարը՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալության

ԱԱԾ քննչական վարչության պետ Միքայել Համբարձումյանը. Նկարը՝ «Արմենպրեսս» լրատվական գործակալության

Հիշեցնենք, որ այսօր՝ օգոստոսի 4-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Հրանտ Եպիսկոպոսյանը ազատվել էր ազգային անվտանգության ծառայության տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից և մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակվել էր Կարապետ Դավթյանը:

One response to “ԱԱԾ քննչական վարչությունը նոր պետ ունի

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *