Ռուսաստանը Ղազախստանին կտրամադրի Ս-300 ԶՀՀ-ների 170 հրթիռ

Օգոստոսի 2-ին ՌԴ և Ղազախստանի պաշտպանության նախարարներ  Սերգեյ Շոյգուն և Իմանգալի Տասմագամբետովը բանակցել են Ղազախստանին Ս-300 ՀՕՊ համակարգի համար նախատեսված 170 զենիթային հրթիռներ փոխանցելու շուրջ:

Այս մասին հայտնում է Ղազախստանի ՊՆ կայքը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանւ 2015-ի օգոստոսին անվճար հիմունքներով 5 Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգ էր փոխանցվել Ղազախստանին, իսկ հիմա ռուսաստանյան կողմը ավարտին է հասցնում այս համակարգերի համար 170 զենիթային հրթիռների փոխանցելու ներքին գործընթացները և անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումը:

Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ս-300 զենիթահրթիռային համակարգեր

Ռուսաստանի և Ղազախստանի պաշտպանության նախարարների հանդիպմանը քննարկվել է նաև ՀԱՊԿ շրջանակներում միջպետական համաձայնագիր ստորագրելու հարցը,  որը կհեշտացնի կառույցի անդամ երկրների միջև (կառույցի անդամ է նաև Հայաստանը) ռազմական նշանակության բեռների փոխադրումը:

Բանակցությունների կարևոր կետերից մեկը Ղազախստանի տարածքում ռուսաստանյան Բալխաշ հրթիռային հարձակման նախազգուշացման ռադիոտեխնիկական հանգույցի ղազախական կողմի օգտագործման մասին համաձայնության վավերացումն է:

Հանգույցը նախատեսված է ենթակայության տակ գտնվող օդային տարածքում  ռադիոհետախուզության իրականացման, բալիստիկ հրթիռների և օդային օբյեկտներերի հայտաբերման, ինչպես նաև հրթիռային հարձակման զգուշացման համակարգի հրամանատարական կետերին անհրաժեշտ տվյալների փոխանցման  համար:

Ս­–300­-ը ՀՕՊ զենիթա­հրթիռային համակարգ Է, որը նախատեսված է հակառակորդի օդա­յին  հարվածներից օբյեկտների, ռազմակայանների պաշտպանության համար: Կարող Է ոչնչացնել բալիստիկ թիրախներ, նաև հարվածներ հասնել ցամաքային թիրախների: Ս­–300-ը որոշ արդիականացումներ  կարող են ինքնաթիռներ չեզոքացնել  150 կմ հեռավորության և 27 կմ բարձրության վրա: Համակարգի յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից, իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *