ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչների առաջին միավորումը պատրաստ է մարտական գործողությունների

Օգոստոսի 2-ին ԱՄՆ ՌՕՈւ մարտական ավիացիայի հրամանատար, գեներալ Հերբերթ Կարլայսը հայտարարել է, որ F-35A «Lightning II» կործանիչ-ռմբակոծիչներից բաղկացած առաջին էսկադրիլիան բերվել է օպերատիվ պատրաստության նախնական մակարդակի և պատրաստ է գործողություններ իրականացնել:

Ամերիկյան խոշոր ավիաարտադրող Lockheed Martin ընկերության հետ համապատասխան պայմանագրի ստորագրումից 15 տարի անց առաջին 15 միավոր  F-35A կործանիչ–ռմբակոծիչները ռազմական հերթապահություն կիրականացնեն Յուտա նահանգի Հիլլ ավիաբազայում:

ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչ-ռմբակոծիչները պատրաստվում են մեկնել մշտական տեղակայման ավիաբազա. Նկարը՝ Defense News լրատվակայքի

ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչ-ռմբակոծիչները պատրաստվում են մեկնել մշտական տեղակայման ավիաբազա. Նկարը՝ Defense News լրատվակայքի

ԱՄՆ ՌՕՈւ-ն ընդհանուր առմամբ մտադիր է ձեռք բերել 1763 միավոր F-35A կործանիչ: Նշված ինքնաթիռի արդիականացված տարբերակները կհամալրեն նաև ԱՄՆ ՌԾՈւ և ծովային հետեվակի կորպուսի սպառազինությունը:

Էսկադրիլիայի օպերատիվ պատրաստության նախնական մակարդակը ենթադրում է 12-24 ինքնաթիռների պարտադիր առկայություն, տեղակայման և օպերատիվ գործողությունների իրականացման հնարավորություն, ինչպես նաև անհրաժեշտ լոգիստիկ և նյութատեխնիկական բաղադրիչների առկայություն:

F-35-ը համարվում է հինգերորդ սերնդի կործանիչ-ռմբակոծիչ և նախագծվել է  Lockheed Martin ամերիկյան ընկերության կողմից: Բացի բազային՝ F-35A տարբերակից, ԱՄՆ ծովային հետևակի համար նախագծվել է նաև F-35B տարբերակը՝ ուղղահայաց վայրէջքի և կարճ թռիչքի հնարավորությամբ, իսկ ԱՄՆ ՌԾՈւ-ի համար նախագծվել է F-35C տարբերակը, որը նախատեսված է ավիակրից թռիչքների համար:

Հոդվածի հեղինակներ՝

Վլադ Վարդանյան
Հայկ Խաչիկյան

3 responses to “ԱՄՆ ՌՕՈւ F-35A կործանիչների առաջին միավորումը պատրաստ է մարտական գործողությունների

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ճապոնիան ձեռք կբերի ամերիկյան F-35A կործանիչ-ռմբակոծիչներ | Ռազմ.info

  3. Pingback: F-35 կործանիչների ուշացումը նոր հեռանկարներ է բացում F/A-18 կործանիչների համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *