Հայաստանում ՌԴ ռազմաբազայի օդաչուները թռիչքներ են սկսել ՄիԳ-29 կործանիչներով

Օգոստոսի 2-ին Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները մեկնարկել են ՄիԳ-29 կործանիչներով թռիչքները՝ զույգերով և օղակներով:  Այս մասին Ռազմինֆոյին հայտնել է ՌԴ ԶՈւ ՀՌՇ մամուլի ծառայությունը:

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության (արխիվ)

ՌԴ ԶՈւ ՄիԳ-29 կործանիչը և ՀՀ ԶՈւ Մի-24 հարվածային ուղղաթիռը «Էրեբունի» օդանավակայանում. լուսանկարը ՌԴ 102-րդ ռազմաբազայի մամուլի ծառայության (արխիվ)

Վարժանքների ընթացքում օդաչուներն իրականացնելու են ինքնաթիռները ղեկավարելու հմտությունների տարբեր ձևեր. մարտական պտույտներ, հորիզոնական «տակառներ», պտույտուղիներ (վիրաժ), «զանգակ», «կոբրա», 25 մետրից մինչև 10 կմ բարձրության վրա 1000 և ավելի կմ/ժամ և արագությամբ շարվող ինքնաթիռների խմբակային դասավորում և անհատական թռիչքների անցում:

Թռիչքների անցկացման նպատակներից է օդանավակայանում տեղակայված թռիչքների ղեկավարման խմբի և կործանիչների անձնակազմների համագործակցության կատարելագործումը:

Նշենք, որ հուլիսի 27-ին Հայաստանում «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի բանակային ավիացիայի օդաչուները բարդ եղանակային պայմաններում վարժանքներ էին սկսել բարձրլեռնային տեղանքներում: Վարժանքները շարունակվելու էին մեկ ամիս:

Իսկ ավելի վաղ՝ հուլիս 4-ին, «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ Երևանի «Էրեբունի» ավիաբազայում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի օդաչուները սկսել են մարզվել և պատրաստվել Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հուլիսին անցկացվելիք խոշոր զորավարժությանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *