Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016

Ադրբեջանի զենքի գործարանում պայթյունից մահացել է 2 աշխատակից • Վրաստանի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել • Թուրքիայի ժանդարմերիան անցնելու է ՆԳՆ վերահսկողության ներքո • Չստացված հեղաշրջումից հետո Թուրքիայում վերադասավորում են ուժային կառույցները, նոր զինվորականներ են նշանակվել բարձր պաշտոններում • Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձին մասնակցել է ԶՈւ 8651 զինծառայող • Սիրիայում համաներում կշնորհվի հանձնված զինյալներին • ԱՄՆ-ՌԴ տեսակոնֆերանս՝ Սիրիայում ԱՄՆ ԶՈւ օգտագործած բազային ՌԴ ԶՈւ հարվածից հետո • Երկու օրում Իրաքում ահաբեկչություններից զոհվել է 36 մարդ • Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ավիահարվածներից 1 տարում զոհվել է 14 քաղաքացիական • Իրանի հյուսիս-արևմուտքում 2 ահաբեկչական խմբավորում է ոչնչացվել • Սաուդյան Արաբիայի Patriot հրթիռները խոցել են Եմենի հութիների բացթողած «Սկադ» հրթիռը • Երեք տարում Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում ձևավորել է 13 դիվիզիա և բրիգադ • Ռուսաստանի զինուժը համատեղ զորավարժություն է անում նորաստեղծ գվարդիայի հետ • ՌԴ ԶՈւ կապավորները վարժանքներ են անում Կովկասում • Ինգուշեթիայում ձերբակալել են ԻՊ շարքերը համալրել պատրաստվող 2 հոգու • Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զորավարժության ժամանակ կիրառվել են ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ • ՄԱԿ-ի տվյալներով՝ 2009-2016 թթ. Աֆղանստանում սպանվել է 22,941 քաղաքացիական

Ադրբեջանում զինամթերքի արտադրության գործարանի պայթյունը • Հակաահաբեկչական զորավարժություն Ռուսաստանում՝ զինված ուժերի և նորաստեղծ ազգային գվարդիայի մասնակցությամբ • Բաղդադից 80 կմ Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում ահաբեկիչների պայթեցրած մեքենան • Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին

Ադրբեջանում զինամթերքի արտադրության գործարանի պայթյունը • Հակաահաբեկչական զորավարժություն Ռուսաստանում՝ զինված ուժերի և նորաստեղծ ազգային գվարդիայի մասնակցությամբ • Բաղդադից 80 կմ Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում ահաբեկիչների պայթեցրած մեքենան • Վրաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Թինա Խիդաշելին

Ադրբեջան / Վրաստան

• Այսօր՝ հուլիսի 26-ին, Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության «Արազ» գործարանում պայթյուն է եղել, որից հետո հրդեհ է սկսել ու նոր պայթյուններ են եղել: Միջադեպի արդյունքում գործարանի 2 աշխատակից մահացել է, ևս 24 աշխատակից վիրավորվել է:

• Հուլիսի 28-ին Վարաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիի հրաժարականի դիմումը: Խիդաշելին պաշտոնաը կթողնի օգոստոսի 1-ին։

Պայթյուն Ադրբեջանի զինամթերի գործարաններից մեկում

Պայթյուն Ադրբեջանի զինամթերի գործարաններից մեկում

Թուրքիա

• Հուլիսի 22-ին Թուրքիայի ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Թուրքիայի ժանդարմերիան հանվելու է ԶՈւ գլխավոր շտաբի վերահսկողությունից և ամբողջությամբ դրվելու է ՆԳՆ-ի վերահսկողության ներքո: Հուլիսի 28-ին հաստատվել է այն որոշումը, որով ժանդարմերիան և առափնյա անվտանգության հրամանատարությունները անցնելու են ՆԳ նախարարության ենթակայության տակ:

• Հուլիսի 28-ին Թուրքիայում վարչապետի գլխավորությամբ անցկացվել է բարձրագույն զինվորական խորհրդի նիստ, որի ընթացքում բարձրաստիճան զինվորականների նոր նշանակումներ են եղել այդ երկրի զինված ուժերում: 99 գնդապետի շնորհվել են գեներալի և ծովակալի կոչումներ:

• Հուլիսի 27-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը մանրամասնել է, որ հուլիսի 15-ին ռազմական հեղաշրջման փորձի մասնակից զինվորականների վերահսկողության տակ եղել է 35 միավոր ինքնաթիռ, որից 24-ը մարտական, 37 միավոր ուղղաթիռ, որից 8-ը հարվածային, 246 զրմահամեքենա, այդ թվում 74 տանկ, 3 նավ:

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդար

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի 2-րդ հրամանատար, բանակի գեներալ Ումիթ Դյունդար

Մերձավոր Արևելք / Իրան

• Հուլիսի 28-ին Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը  հրամանագիր է ստորագրել զենքերը վայր դնողներին և հանձնվողներին համաներում տալու մասին:

• Հուլիսի 26-ին կայացել է Ռուսաստանի և ԱՄՆ ՊՆ ներկայացուցիչների հերթական տեսակոնֆերանսը, որի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայի օդային տարածքում անվտանգության ապահովման համար լրացուցիչ միջոցների նախաձեռնման հարցերը:

• Հուլիսի 24-25-ին Բաղդադից 80 կմ հյուսիս-արևելք գտնվող Էլ-Խալեսի հսկիչ-անցագրային կետում ավտոմեքենայի պայթունի և Բաղդադի Կադհիմիյահի շրջանում ԻՊ-ի իրականացրած ահաբեկչության հետևանքով ընդհանուր զոհվել է 36 մարդ:

• 2015 թ. հուլիսի 28–ից մինչև 2016 թ. ապրիլի 29 Իրաքում և Սիրիայում  «Ալ Քաիդա» և «Իսլամական պետութուն» խնբավորումների դեմ ԱՄՆ զինված ուժերի ավիահարվածների հետևանքով, ահաբեկիչներից բացի, զոհվել է նաև 14 խաղաղ բնակիչ, ևս մեկը վիրավորվել է:

• Իրանի հյուսիսարևմտյան Քուրդիստան և Արևմտյան Ադրբեջան նահանգներում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) 2 ահաբեկչական խմբավորում է ոչնչացրել:

• Եմենում դեռևս նախորդ տարի ապստամբություն բարձրացրած հութիները հուլիսի 4-ին «Սկադ» տիպի հրթիռ են բաց թողել իրենց դեմ պայքարող արաբական կոալիցիայի շտաբի ուղղությամբ, որը Սաուդյան Արաբիայի հարավային մասում է՝ Եմենի հետ սահմանից 150 կմ հեռավորության վրա: Սաուդյան Արաբիայի ԶՈւ Patriot զենիթահրթիռային համալիրի հրթիռները կարողացել են խոցել հութիների բացթողած «Սկադը»։

Ռուսաստան / Հս․ Կովկաս / Այլ

• Ռուսաստանը 3 տարում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ձևավորել է 4 դիվիզիա, 9 բրիգադ և 22 գունդ: Այդ թվում նաև կազմվել է 2 հրթիռային բրիգադ՝ ապահովված «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներով:

• Հուլիսի 25-ին Վոլգոգրադում մեկնարկել է Ռուսաստանի նորաստեղծ ազգային գվարդիայի զորքերի և ՌԴ զինված ուժերի համատեղ զորավարժությունը, որը շարունակվելու է մինչև հուլիսի 30-ը:

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

Ռուսաստանի ազգային գվարդիայի զորքերի ստորաբաժանումը զորավարժության ժամանակ

• Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Հարավային Օսիայում և Հյուսային Կովկասում տեղակայված համազորային բանակի կապավորները  կապի վարժանքներ են անցկացնում դաշտային պայմաններում: Վարժանքներին ներգրավված է ավելի քան 2000 զինծառայող, օգտագործվում է 500 միավոր տեխնիկա:

• Ռուսաստանի ՆԳ նախարարության և ԱԴ ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ինգուշեթիայի Էկաժևո գյուղի 2 բնակչի, ովքեր պատրաստվում էին Սիրիա մեկնել՝ ԻՊ-ի շարքերում կռվելու համար:

• Տաջիկստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 201-րդ ռազմաբազայի զինծառայողները Արևելյան Պամիր լեռան ստորոտին անցկացվող վարժանքների ժամանակ առաջին անգամ կիրառել են նոր ստացած ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչներ:

• Հուլիսի 25-ին, հրապարակված ՄԱԿ-ի զեկույցը ցույց է տալիս, որ Աֆղանստանում 2009 թվականից սկսած քաղաքացիական բնակչության շրջանում զոհվել է 22 941, վիրավորվել՝ ևս 40 933 քաղաքացիական:

Հայաստանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։

2 responses to “Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 24–30 հուլիսի, 2016

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *