ՀՀ ԶՈւ-ում նվազել են կարգապահական իրավախախտումների դեպքերը

Հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստում քննարկվել են զինված ուժերում 2016 ուսումնական տարվա առաջին կիսամյակի մարտական պատրաստության արդյունքները, զինվորական կարգապահության վիճակը և կատարելագործման ուղիները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստը

Նիստի ընթացքում ընդգծվել է, որ զինվորական ղեկավարման և իրավապահ մարմինների, բոլոր աստիճանների հրամանատարների համատեղ միջոցառումները նպաստել են նախորդ տարվա համեմատ կարգապահական իրավախախտումների, զինվորական ծառայությունից խուսափելու դեպքերի նվազմանը և մի շարք այլ առանձին ցուցանիշների բարելավմանը:

Հաշվետու զեկույցներ են ներկայացրել զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Տիրան Խաչատրյանը և ԶՈւ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսան Ալեքսանյանը, ինչպես նաև բանակային զորամիավորումների և ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները:

Զեկուցողները մատնանշել են հայտնաբերված բացթողումները և ուսումնական փուլի ընթացքում առանձին ստորաբաժանումների արձանագրած հաջողությունները: Ներկայացվել են այն հիմնական աշխատանքները, որոնք իրականացվել են ԶՈՒ անձնակազմի ռազմամասնագիտական և գաղափարակադաստիարակչական պատրաստության, զինծառայողների ֆիզիկական տոկունության ամրապնդման, մարտական կարողությունների զարգացման, միջանձնային կանոնադրական հարաբերությունների և իրավակարգի պահպանման ուղղությամբ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նիստի մասնակիցներին առաջադրել է որոշակի խնդիրներ՝ ընգծելով, որ որոշակի, այդ թվում նաև` ապրիլյան մարտական գործողությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած բացթողումները շտկելու ուղղությամբ պահանջվում է հետևողական աշխատանք:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *