Իրաքում և Սիրիայում ԱՄՆ ավիահարվածներից 1 տարում զոհվել է 14 քաղաքացիական

2015 թ. հուլիսի 28–ից մինչև 2016 թ. ապրիլի 29 Իրաքում և Սիրիայում  «Ալ Քաիդա» և «Իսլամական պետութուն» խնբավորումների դեմ ԱՄՆ զիված ուժերի ավիահարվածների հետևանքով զոհվել է նաև 14 խաղաղ բնակիչ, ևս մեկը վիրավորվել է: Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության (U.S. Central Command) կայքը:

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՄ դիրքերին Քոբանիում։ Նկարը՝ ASSOCIATED PRESS-ի

ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները ԻՊ դիրքերին Սիրիայի Քոբանի քաղաքում (արխիվ)

Հարվածները հասցվել են «Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորման՝ Սիրիայում գործող «Խորասան» խմբին, ինչպես նաև Իրաքում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին և տրանսպորտային միջոցներին:

ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը ներկայացրել է բոլոր միջադեպերի մանրամասները.

  • 2015 հուլիսի 28 – Սիրիայի Իդլիբ քաղաքի մոտակայքում ամերիկյան ինքնաթիռը կրակել է «Խորասան» խմբավորման պարագլուխներից մեկի ուղղությամբ, սակայն մինչև արձակված հրթիռը կխոցեր ահաբեկչին, խոցման տարածքում հայտնվել է քաղաքացիականների մեքենան, ինչի հետևանքով էլ 3 քաղաքացիական զոհվել է:
  • 2016 փետրվարի 15 – Իրաքի Ալ Ղաիմ քաղաքի մոտ ԻՊ խմբավորման ահաբեկիչների դեմ ավիահարվածի հետևանքով զոհվել է նաև 3 քաղաքացիական:
  • 2016 փետրվարի 16 – Իրաքի Մոսուլ քաղաքի մոտակայքում ԱՄՆ օդուժը հարվածել է ԻՊ զինյալների մեքենային, ինչի հետևանքով ճանապարհի մոտ վիրավորվել է նաև մեկ քաղաքացիական:
  • 2016 ապրիլի 5 – Իրաքի Մոսուլի հատվածում ԻՊ ֆինանսական օբյեկտներից մեկին հարվածի ժամանակ սպանվել է նաև 3 քաղաքացիական:
  • 2016 ապրիլի 26 – Իրաքի Շարղաթ բնակավայրի մոտ ԱՄՆ օդուժը կրակել է ԻՊ անցակետի ուղղությամբ, սակայն մինչ արձակված հրթիռը կհասներ նշանակետին, թիրախային գոտում մոտոցիկլետով հայտնվել է 1 քաղաքացիական, որն էլ զոհվել է:
  • 2016 ապրիլի 29 – Իրաքի Մոսուլի հատվածում ԻՊ պարագլուխներից մեկի դեմ ավիահարվածի ժամանակ զոհվել են տարածքում եղած 4 քաղաքացիականներ:

Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան

Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները 2016թ. հուլիսի 20 դրությամբ

Իրաքում և Սիրիայում ԻՊ դիրքերին ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածները 2016թ. հուլիսի 20 դրությամբ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *