ԱՄՆ մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հարցեր

Հուլիսի 25-29-ին Երևանում է եղել ԱՄՆ խորհրդատվական թիմը, որի այցի նպատակն էր խորհրդատվություն տրամադրել Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների իրագործման հարցերում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԱՄՆ խորհրդատվական խմբի հանդիպումը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ

ԱՄՆ խորհրդատվական խմբի հանդիպումը ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ

Պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում քննարկվել են պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացի հիմնական եզրահանգումներն իրականացնելու և ինստիտուցիոնալացնելու հարցերը, համաձայնեցվել են խորհրդատվական թիմի հետագա աջակցության ուղղությունները:

Հուլիսի 27-ին պաշտպանության նախարարության վարչական համալիրում փորձագետները ներկայացրել են բանախոսություն՝ նվիրված «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» սկզբունքի էությանը և Հայաստանի զինված ուժերում դրա ներդրման հարցերին: Բանախոսները պարզաբանել են ղեկավարման ու կառավարման այս նոր տարբերակի կարևորագույն հատկանիշները և հիմնական մոտեցումները, պատասխանել են ունկնդիրների բարձրացրած հարցերին:

Այցի ընթացքում խորհրդատվական խումբը հանդիպում է ունեցել նաև ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում՝ «Հրամանատրում առաջադրանքի միջոցով» ղեկավարման հայեցակարգի փորձնական նախագծի շուրջ մասնագիտական օժանդակություն տրամադրելու նպատակով:

Առաջին կուրսի կուրսանտական գումարտակի սպայակազմի և համալսարանի դասախոսների ու մեթոդիստների հետ քննարկվել են 2016թ. սեպտեմբերից մեկնարկելիք փորձնական նախագծի ներդրման կազմակերպչական հարցերը, կուրսանտների ծառայության և ուսման ոլորտներում կատարվելիք անհրաժեշտ փոփոխությունները:

Ռազմավարական վերանայման եզրահանգումների իրագործմանն օժանդակող ԱՄՆ թիմի այցի արդյունքներն ամփոփվել են պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ: Փորձագետներին ընդունել է նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայման գործընթացն ավարտվել է 2015թ. վերջին: Գործընթացին աջակցել են նաև մասնագետներ ԱՄՆ-ից և Մեծ Բրիտանիայից:

Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման նպատակն է բացահայտել Հայաստան սպառնացող առկա և հավանական սպառնալիքները՝ երկրի պաշտպանությունը և զորային կառույցը դրանց համապատասխան կառուցելու-փոփոխելու համար:

One response to “ԱՄՆ մասնագետները ՀՀ ՊՆ-ում քննարկել են Հայաստանի պաշտպանության ռազմավարական վերանայման հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 24–30 հուլիսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *