Երեք տարում Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանում ձևավորել է 13 դիվիզիա և բրիգադ

Ռուսաստանը 3 տարում ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանում ձևավորել է 4 դիվիզիա, 9 բրիգադ և 22 գունդ: Այդ թվում նաև կազմվել է 2 հրթիռային բրիգադ՝ ապահովված «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրներով: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվակայքը՝ մեջբերելով ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերը:

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

Ռուսաստանի զինված ուժերի «Իսկանդեր-Մ» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիր

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքերով՝ սա պայմանավորված է Ուկրաինայում տիրող իրավիճակով, Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի աճով և տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների առկայությամբ:

Այս ընթացքում հարավային ռազմական շրջանը ստացել է 4000 միավոր նոր տեխնիկա, այդ թվում ափային հրթիռային «Բաստիոն» և «Բալ» համալիրներ, նավեր՝ «Կալիբր» հրթիռային համալիրներով:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի ուժերը տեղակայված են Ռուսաստանի կովկասյան տարածքներում և Ղրիմում: ՀՌՇ կազմի մեջ են մտնում նաև Հայաստանում, Հարավային Օսիայում և Աբխազիայում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազաները:

Հայաստանում ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազան այստեղ է տեղակայված 1995 թվականից և ռազմական հսկողություն է իրականացնում՝ ԱՊՀ միացյալ  ՀՕՊ համակարգի համաձայն:

2012 թվականի օգոստոսին Երևանում հայ-ռուսական պայմանագրի երկարացման արձանագրություն են ստորագրել։ Պայմանագիրը երկարացվել է մինչև 49 տարի (հաշվվում է 1995 թվականից):

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *